Քննարկվում է Արցախ մտնելիս ՊՇՌ թեստի անցկացման հարցը. ի՞նչ կարժենա Արցախ այցը
POLITICS«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին շրջանում Հայաստանից Արցախ մեկնող մեր հայրենակիցները սահմանային անցակետում վճարում են 7-հազարական դրամներ։ Դա ի՞նչ գումար է՝ հարցրինք Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանին։ «Կորոնավիրուսով եւ արտակարգ դրությամբ պայմանավորված է այդ գումարը։ Արագ թեստերի՝ ռապիդ թեստի գումարն է, որ գանձվում է»,- ասաց նա։
Մեր տեղեկություններով, քննարկվում է նաեւ ոչ թե ռապիդ թեստ անցկացնելու հարցը, որի սխալվելու հավանականությունը բավական մեծ է, այլ՝ ՊՇՌ թեստի, որի արժեքն ավելի բարձր է, վստահելիությունը՝ նույնպես։ Խոսնակը չհերքեց՝ ասելով, որ քննարկման փուլում է հարցը․ «Մի բան ակնհայտ է, որ խստացումների միջոցով է հնարավոր կառավարելի պահել իրավիճակը»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



