Ադրբեջանում «Գյունեշլի» նավթահորում հրդեհը շարունակվում է. կան զոհեր եւ վիրավորներ
INTERNATIONAL NEWSԿասպից ծովում ադրբեջանական «Գյունեշլի» նավթահանքի թիվ 10 հարթակում երեկ երեկոյան սկսված ուժգին հրդեհը դեռևս չի հաջողվել մարել: Ոչ պաշտոնական տվյալներով' հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է virtualaz.org լրատվական կայքը' նշելով, որ այսօր հարթակ է ժամանել Ադրբեջանի պետական նավթային ընկերության' SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլլաևը:
Նշվում է, որ հրդեհը լոկալիզացվել է, բայց մարել չի հաջողվում ուժգին քամու և փոթորիկի պատճառով:
«Գյունեշլի» նաթահանքում հրդեհը ծագել է երեկ ժամը 17:40-ին գազի արտահոսքի հետևանքով:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



