«Չեմ ների երկրորդ անգամ». Անի Երանյան
LIFETert.am Life-ը բլից հարցազրույցների շարքում զրուցել է դերասանուհի Անի Երանյանի հետ` փորձելով բացահայտել նրա առօրյան, նախասիրություններն ու պատկերացնումները սիրո մասին:
Արթնանալուց հետո առաջինը սուրճ եմ խմում:
Իմ իդեալական հանգստյան օրն անցնում է ամբողջ օրը անկողնուս մեջ մնալով:
Ֆիլմը պետք է դիտել այն մարդկանց հետ, ովքեր ֆիլմը դիտելու ընթացքում չեն խոսում:
Երգ, որը կարող եմ անվերջ լսել չկա:
Վերջին անգամ Google-ում փնտրել եմ վրանով շրջայցի մասին ինֆորմացիա:
Առանց համացանցի կյանքը լավագույն հանգիստն է:
Քչերը գիտեն, որ ես ամաչում եմ, երբ ինձ ճանաչում են և գովեստի խոսքեր ասում, սիրում եմ ազարտ, արտերկրում տաքսի նստելիս վարորդին իմ մասին հորինված պատմություններ եմ պատմում:
Առաջին աշխատավարձս 20.000 դրամ էր:
Գաղտնի հոբի չունեմ:
Ամենաթանկ իրը, որ գնել եմ` բիզնեսս է:
Մարդու մեջ ինձ կարող է գրավել անկեղծությունն ու անմիջականությունը:
Վանել`կեղծավորությունը:
Զայրանում եմ, երբ ուշանում են:
Երբեք օդապարիկով թռիչք չեմ անի:
Չեմ ների երկրորդ անգամ:
Կներեմ, եթե անկեղծ գիտակցեն ու ընդունեն սխալը:
Եթե հնարավորություն ունենամ անցյալ գնալու... չեմ ունենա:
Ինձ շատ է ծիծաղեցնում սուտը, երբ գիտեմ ճշմարտությունը:
Երջանիկ լինելու համար պետք է գտնել ինքդ քեզ ու հանգստությունդ քո մեջ:
Առաջին անգամ սիրահարվել եմ դպրոցում, իսկ ավելի լուրջ`16-17 տարեկանում:
Անպատասխան սերն ունի իր տեղը այս կյանքում:
Դիմացինի սիրուն արժանանալու համար երբեք ոչինչ չեմ արել:
Մինչև ամուսնանալը պետք է շատ լավ մտածել:
Կամուսնանամ, եթե վստահ լինեմ, որ պատրաստ եմ: