Կորոնավիրուսի «վարակիչության աստիճանը» բարձրացել է
SOCIETYԱռաջատար բժշկական փորձագետն անվանել է վիրուսի «վարակիչության աստիճանը»։ Այս մասին Lenta․ru-ի փոխանցմամբ՝ գրում է South China Morning Post-ը։
Պրոֆեսոր, Հոնկոնգի համալսարանի բժշկական դպրոցի դեկան Գաբրիել Լեունգը հայտարարել է, որ վիրուսի նոր շտամը ԴՆԹ-ի մուտացիայի պատճառով բարձրացրել է վարակի մակարդակը 30 տոկոսով։
Նրա խոսքով՝ մեկ վարակակիրը կարող է վարակել չորս մարդու։ «Սա սկիզբն է վիրուսի կայուն զանգվածային բռնկմանը, որը մենք երբեք չենք տեսել»,- զգուշացրել է նա:
Գիտնականը հավելել է, որ տեղական ուսումնասիրությունը հաստատել է այս միտումը, քանի որ այն մարդկանց թիվը, որոնք, ինչպես սպասվում է, կվարակվեն յուրաքանչյուր վարակակրից, մարտ ամսվա 2,5-3-ից ներկա պահին հասել է մինչև 4։ Այնուամենայնիվ, որևէ վկայություն չկա, որ վիրուսը դարձել է ավելի մահացու:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



