Yerevan, 21.March.2026,
00
:
00
BREAKING


«Ամ­բող­ջու­թյամբ հա­կա­ռակն է իրա­կա­նաց­վում». անլր­ջու­թյուն, ֆոր­մա­լիզմ և ար­ժեք չու­նե­ցող ար­տա­հայ­տու­թյուն­ներ

INTERVIEW

Հայ ժողովրդի ազգային-պետական ինքնության, ինքնուրույնության և ինքնիշխանության պահպանում և զարգացում: Համահայկական ներուժի համախմբում ազգային նպատակների իրագործման շուրջ՝ հանուն ազգային արժեքների պահպանման և զարգացման, բռնությունից զերծ հանրություն, իրավունքի և օրենքի գերակայություն, օտար ուժերին ներհայկական, ներհայաստանյան հարցերի լուծմանը ներգրավելու բացառում: Թվարկվածները տեղ են գտել ազգային նպատակների ու համակեցության կանոնների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ուղերձում, որն ազգային անվտանգության նոր ռազմավարության առթիվ էր ու տեղ է գտել նաև բուն փաստաթղթում: «Փաստը» թեմայի շուրջ զրուցել է մի շարք հասարակական, քաղաքական գործիչների հետ: Նրանց մեծ մասը վերոնշյալ գաղափարները խոսքի, գործի և առկա իրականության զուգորդմամբ է դիտարկում:

«Շատ ֆորմալ, իրականության հետ աղերս չունեցող ձևակերպումներ»

«Կարծում եմ՝ թե՛ ելույթը, թե՛ Ազգային անվտանգության հայեցակարգը, որը դեռ մասամբ եմ կարդացել, առանձնապես մեծ նշանակություն չեն կարող ունենալ։ Դրանք շատ ֆորմալ, իրականության հետ աղերս չունեցող ձևակերպումներ են: Օրինակ` մեծագույն փարիսեցիություն է այսօր խոսել օրենքի առաջ բոլորի հավասարության մասին, երբ Նիկոլ Փաշինյանի չսիրած մարդկանց, չասենք` թշնամիների, գլխին քրեական հոդվածները բառացիորեն սարքվում են, իսկ Փաշինյանին օժանդակած հանցագործներն ազատության մեջ ֆռֆռում են։ Եվ, ընդհանրապես, երբ ներկա պահին ոտնահարվում են ոչ միայն օրենքները, այլև ոչնչացվում, կամայական մեկնաբանությունների ու կամայական փոփոխությունների է ենթարկվում հիմնական օրենքը՝ Սահմանադրությունը, այս ամենը պարզապես լուրջ չէ։ Խոսել ազգային ինքնության վերականգնման, համահայկական ներուժի համախմբման մասին և, միաժամանակ, հետապնդումների ենթարկել եկեղեցին, պարզ ցինիզմ է։ Իսկ, օրինակ` օտարերկրյա շահերի ներկայացուցիչների մասին հիմա խոսելը մոտակա ապագային միտված պարզ խորամանկություն է։ 

Գաղտնիք չէ, որ Փաշինյանի շրջապատի մի մեծ խումբ սնվել և սնվում է օտար ֆոնդերից ու նրանց համար աշխատանք է կատարում: Այսինքն, այդ օտար շահերի ներկայացուցիչները նրա կողքին են, նրանց հետ նա ամեն օր շփվում է: Սակայն հիմա, երբ սկսում են խոսել օտարերկրյա շահերի մասին, առաջին հերթին ի նկատի ունեն Ռուսաստանը, որի նկատմամբ Փաշինյանը մի փոքրիկ դավադրություն է պատրաստում. փորձելով Հայաստանում եղած բոլոր գործոններին, Հրայր Թովմասյանից մինչև հայ ժողովուրդ, մեղադրել իր ձախողումների մեջ, Փաշինյանը պատրաստվում է այժմ էլ Ռուսաստանին, ռուսական գործակալներին մեղադրել։ 

Սա տրամաբանական չէ, լուրջ չէ, բայց, երևի թե, Փաշինյանի կողմից մեղադրվելու վերջին, ճարահատյալ «մատերիալն» է»,-մեզ հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Աղասի Ենոքյանը:

«Նման լեգիտիմությամբ նման մեծ-մեծ մտքեր ու փաստաթղթեր տարածելն անլուրջ է»

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն էլ երկու հռետորական հարց առանձնացրեց: Առաջինը՝ ովքե՞ր են գրել հայեցակարգը, երկրորդ՝ ի՞նչ են հասկանում ազգ բառի տակ:

«Իրենց խոսքերով ասեմ՝ ներկայացրել են ազգային գաղափարախոսությունը: Բայց մի քիչ շատ բարձր նշաձող են իրենց համար վերցրել, որովհետև ազգային գաղափարախոսությունը գրելը հեշտ չէ: Իսկ երկրորդ հանգամանքն այն է, թե ովքե՞ր են գրողները, և այդ էկլետիկ մտքերի հավաքն ի՞նչ է նշանակում: 

Բացի այդ, պետք է հասկանալ հետևյալը. ազգ բառի տակ հասկանում են էթնո՞սը, թե՞ պետությունը: Եթե պետությունը, ապա պետության առաջ ի՞նչ ռազմավարական խնդիրներ են դրված, որ արդեն դրանից ելնելով՝ կազմեն որևէ փաստաթուղթ, հայեցակարգ, եթե, իհարկե, դրա անհրաժեշտությունը կա: 

Բայց ովքե՞ր են կազմել, ի՞նչ աշխարհայացք ունեն, եթե այս առումով գնահատականներ չկան, ի՞նչ ռազմավարության մասին է խոսքը: Երկրորդ՝ մի բան է շատ դեպքերում միմյանց հակասող, տարբեր տեղերից հավաքված ինչ-որ կետեր գրելը, մեկ ուրիշ բան՝ դրանց իրականացումն արդեն իրական կյանքում: 

Իսկ մենք տեսնում ենք, որ շատ դեպքերում հակառակն է լինում: Օրինախախտումներ, սահմանադրախախտումներ, ներազգային պառակտումներ և այսպես շարունակ: Բացի այդ, եթե ազգը պետությունն է, ապա գլխավոր մարմինը խորհրդարանն է: Իսկ մենք տեսնում ենք, որ խորհրդարանում հավաքված են հիմնականում մտավոր առումով նվաստները: Իհարկե, ոչ բոլորի մասին է խոսքը: 

Բայց նման խորհրդարանը նման ռազմավարություն իրականացնող մարմին չի կարող լինել: Խորհրդարանի լեգիտիմություն՝ նշանակում է նաև ունենալ քաղաքական իրավիճակի արտապատկերը, մինչդեռ այն վաղուց չի ներկայացնում Հայաստանի քաղաքական խճանկարը: Նման լեգիտիմությամբ նման մեծ-մեծ մտքեր ու փաստաթղթեր տարածելն արդեն անլուրջ է: 

Առհասարակ, ինձ մոտ տպավորություն է, որ ավելի քան երկու տարվա ընթացքում գործող իշխանության հիմնական խնդիրը ոչ թե երկրում ինչ-որ բան փոխելն է, այլ պարզապես ինչ-որ գաղափարներ գցելն ու դրանցով հանրությանը զբաղեցնելը: 

Վեթթինգ, սահմանադրական «փոփոխություններ», որոնք, մեծ հաշվով, առանձնապես հետաքրքրություն չեն առաջացնում, իսկ սոցիալական խնդիրներն, այնուամենայնիվ, առաջին պլան են գալիս»,-շեշտեց Ս. Դանիելյանը՝ ընդգծելով, որ վերոնշյալ հայեցակարգը ևս այդ տրամաբանության մեջ է:

 

«Ինչպես գործունեության այս ամբողջ ընթացքում, դրանք հիմա էլ են գրում ստելու համար»

Խոսելով վերոնշյալ ուղերձի մասին՝ «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը դրանք դիտարկեց իշխանության ՝ավելի քան երկու տարվա կառավարման տեսանկյունից:

«Ավելի քան երկու տարվա գործունեության ընթացքը ցույց տվեց, որ դրանք ընդամենը նախադասություններ են, որոնք գրվում են փաստաթղթերում, սակայն իրենց համար արժեքներ չունեն: Ինչպես գործունեության այս ամբողջ ընթացքում, դրանք հիմա էլ են գրում ստելու համար: Ստում են՝ ասելով, թե լինելու է օրենքի երկիր, ստում են՝ ասելով, թե ժողովրդավարական երկիր ենք և այլն: 

Ու, հավանաբար, իրենք էլ լուրջ չեն վերաբերվում իրենց գրածներին, որովհետև առնվազն գրածը և գործը իրարից էապես տարբերվում են: Մարդը, ով իր գործունեության ընթացքում ամեն ինչ արել է, որ հանրությունը բաժանվի ու հայտնվի հակադիր կողմերում, չի կարող խոսել համախմբման մասին: Այս ամբողջ ընթացքում Հայաստանը, որպես իրավական պետություն, կործանել են, հետևաբար, օրենքի երկիր, օրենքի առաջ հավասարություն ասվածներն ընդամենը խոսքեր են, բառեր, որոնք այս իշխանությունն ասում է ու գրում պարզապես ասելու ու գրելու համար: 

Դրանք չեն ներկայացնում այս իշխանության մտադրությունները, ցանկությունները և անգամ տրամադրությունները: Իհարկե, չէին գրելու, չէ՞, որ պետականակործան գործունեությամբ են զբաղված: 

Պարզ է, որ պետք է «օրենքի երկիր», «բոլորը հավասար են» բառակապակցություններն օգտագործեին: Իրականում ամբողջությամբ հակառակն է իրականացվում՝ անլուրջ գործողություններ են իրականացվում»,-ընդգծեց Ա. Բաբայանը:

Այս կամ այն կողմից փչող քամու առաջ ճոճվելու խնդիրը

Ազգագրագետ Սվետլանա Պողոսյանի խոսքով, կարևոր է, որ ազգային արժեքների պահպանությանն է անդրադարձ կատարվում, բայց նա ևս շեշտում է խոսքերի և իրական հատվածում ունեցած մի շարք հարցերի մասին: «Խնդիրն այն է, որ նման անդրադարձերը պետք է հենված լինեն հատուկ ուսումնասիրությունների և արդյունքների վրա, որ այնպես չստացվի, օրինակ՝ այլ արժեքներ որպես մեր սեփականն են ներկայացնում: Մենք պետք է նշենք, թե մեզ համար ի՞նչն է էականը, ի՞նչն է ամենակարևոր արժեքը: 

Եթե գտնում ենք, որ ընտանիքն է, պետք է ամեն ինչ անենք, որ այլ արժեքներ այնտեղ մուտք չգործեն: Եթե մեզ համար հայոց լեզուն համարվում է արժեք, հիմա մենք վստահ լինե՞նք, որ անընդհատ խնդիր չի լինի ու ստիպված չենք լինի դրա շուրջ ձայն բարձրաձայնել: Եթե մենք մեզ չենք հարգում, չենք կարևորում մեր արժեքները, ուրիշները հարկ չեն համարելու դրա հետ ընդհանրապես հաշվի նստել: 

Դրա համար այս ամենը զուտ խոսքեր չպետք է լինեն. երբ ասում ենք ազգային ինքնություն՝ հստակ պետք է հասկանանք, որ խիստ կարևոր արժեքներ կան, որոնց չի կարելի անընդհատ փորձադաշտ բերել: Այսօր կա՞ այն մեխանիզմը, որ դրանք չեն վտանգվելու, և անընդհատ ստիպված չենք լինելու այս կամ այն կողմից փչող քամու առաջ ճոճվել: Խնդիրը սա է: Կարծում եմ՝ ոչ մի հրեայի համար իր հավատքը քննարկման ենթակա չէ: Եվ հարց է՝ ինչո՞ւ ենք մենք անընդհատ փորձում վերադիրքավորվել, վերաարժևորել այն ամենը, ինչն արդեն արժեք է: «Դրոշը փոխենք», «զինանշանը» փոխենք: Մենք փոխելու կարիք չունենք, եղածը պարզապես պահպանել է պետք: Մենք բնիկի ու եկվորի, սևի ու սպիտակի տարանջատվելու հնարավորությունը չունենք՝ հաշվի առնելով նախ աշխարհաքաղաքական իրավիճակը: Բայց, ցավում եմ, որ միասնական ենք դառնում միայն ճգնաժամային իրավիճակներում»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California