Yerevan, 12.April.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՀՈՒԼԻՍԻ). Բազ­մա­թիվ զո­հե­րով պա­տե­րազմ՝ ֆուտ­բո­լա­յին մի պար­տու­թյան պատ­ճա­ռով

SOCIETY

ՏՈՆԵՐ

Իրաք՝ Հեղափոխության օր, Ֆրանսիա՝ Բաստիլի գրավման օր, Շվեդիա՝ Թագուհի Վիկտորիայի թագադրման օր, Հարավային Օսիա՝ Խաղաղապահի օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1198– վախճանվել է մատենագիր, գիտնական, փիլիսոփա, պետական և եկեղեցական գործիչ, հրապարակախոս, բանաստեղծ, երաժիշտ, թարգմանիչ Ներսես Լամբրոնացին:

1862– ցարական իշխանությունների կողմից ձերբակալվել է Միքայել Նալբանդյանը: 

1918- Անդրանիկը հրապարակել է թիվ 1 հրամանը, համաձայն որի, Նախիջևանը անցնում է խորհրդային Ռուսաստանի կազմ, հայտարարվում է ռազմական դրություն և պահանջ է դրվում բնակչությանը՝ հանձնել զենքերը։ Նույն օրը նա նամակ է ուղարկել նաև Կովկասի հարցերով կոմիսար Ստեփան Շահումյանին։

1922 –վախճանվել է հեղափոխական բոլշևիկ Սիմոն Տեր-Պետրոսյանը (Կամո)։ 

1923 –ծնվել է ամերիկահայ գործարար Ռոբերտ Զիլջյանը։ 

1934– ծնվել է հայ նշանավոր դրամատուրգ Ժիրայր Անանյանը («Իմ տունը քո տունը չէ», «Տաքսի, տաքսի» և այլն): 

1939 –ծնվել է քանդակագործ Երվանդ Գոջաբաշյանը։ 

1959 –ծնվել է արվեստաբան Ռուզան Սարյանը։

1983-Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում սեփական ավտոմեքենայում գնդակահարվել է Բրյուսելում Թուրքիայի դեսպանատան կցորդ Դուրսուն Ակսոյը: Երեք խումբ՝ ԱՍԱԼԱ-ն, «Հայկական ցեղասպանության արդարության մարտիկները» և մինչ այդ անհայտ «Հայկական հեղափոխական բանակը», իրենց վրա են վերցրել ահաբեկչության պատասխանատվությունը։

2006-Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը լրագրողներին հայտնել է, որ դիմում է ներկայացրել Հայաստանի հանրապետական կուսակցությանը անդամակցելու խնդրանքով:

2009-Կապանի «Դինո գոլդ մայնինգ քամփընի» ընկերությանը պատկանող պղնձամոլիբդենային կոմբինատի մոտ 100 բանվոր հրաժարվել է ներկայանալ աշխատանքի՝ հայտարարելով, որ դա «մեծ գործադուլի սկիզբն է»: Բանվորները կանադական ձեռնարկության տնօրենից պահանջել են իրենց աշխատանքի լիարժեք վարձատրություն:

2014-Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը տեղեկացրել է, որ Քարվաճառում ավարտվել է ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ իրականացվող գործողությունը:

2015-Բաղրամյան պողոտայի ցույցերից հետո առաջին բողոքի երթն են անցկացրել «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամները և մոտ 20 րոպեով փակել Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկը։

ԱՇԽԱՐՀ

1099 – խաչակիրները Գոտֆիլդ Բուլոնսկու գլխավորությամբ սկսել են Երուսաղեմի գրոհը և հաջորդ օրը գրավել այն։

1471 -մոսկովյան ուժերը իրենց հիմնական հարվածային ուժ խան Դանիլ յարի թաթարական այրուձիու օգնությամբ հաղթանակ են տոնել Նովգորոդյան Հանրապետության նկատմամբ Շելոնյան ճակատամարտում և դրանով իսկ վերջ տվել Մեծ Նովգորոդի անկախությանը և ազատությանը։

1789– Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ գրավվել է Բաստիլ ամրոցը:

1867 - Ռեդհիլլ հանքավայրում (Մեծ Բրիտանիայի Սյուրրեյ կոմսություն) Ալֆրեդ Նոբելը փորձարկել է իր ստեղծած դինամիտը։

1897 - Ռուսական Կայսրությունում կիրակին պաշտոնապես հայտարարվել է հանգստյան օր։

1901 -Մոսկվայում հիմնադրվել է Սթափության աջակցության միավորումը։

1905 -Օկլոհոմայի հնդկացիները հայտարարել են հնդկական Սեկվոյա նահանգի ստեղծումը (ԱՄՆ-ի Կոնգրեսը չի ճանաչել դա)։

1918– ծնվել է շվեդ ճանաչված ռեժիսոր Ինգմար Բերգմանը («Մորու բացատը», «Ձմեռային լույս», «Ֆաննին և Ալեքսանդրը»): 

1928– ծնվել է վրացի նշանավոր գրող Նոդար Դումբաձեն:

1939 -ծնվել է չեխ երգիչ (տենոր), «չեխական փոփ-երաժշտության արքա» Կարել Գոտը։

1941– Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Սմոլենսկի ճակատամարտում առաջին անգամ կիրառվել է «Կատյուշա» հրթիռային համակարգը:

1952 -ամերիկյան «Ջեներալ մոթորս» ընկերությունը աշխարհում առաջին անգամ սկսել է ավտոմեքենաներում տեղադրել օդորակիչներ։

1964– տեղի է ունեցել Ադրիանո Չելենտանոյի և Կլաուդիա Մորիի հարսանիքը:

1969– Սալվադորի և Հոնդուրասի միջև սկսվել է «ֆուտբոլային պատերազմ», որի 6 օրերի ընթացքում զոհվել է մոտ 2000 մարդ, իսկ պատճառը եղել է ֆուտբոլում Հոնդուրասի հավաքականի՝ Սալվադորից կրած պարտությունը:

1969 - Միացյալ Նահանգներում շրջանառությունից հանվել են 500, 1000, 5000 և 10000 դոլարանոցները։

2016 -Նիցցայում ԻԳԻԼ-ի կողմից կառավարվող ահաբեկիչը բեռնատարով մխրճվել է ամբոխի մեջ։

2017 -վախճանվել է ֆրանսիացի գրող, Անժելիկայի մասին պատմական վեպերի հեղինակ Անն Գոլոնը։

Ի ՄԻ ԲԵՐԵՑ Կ.ԽԱՉԻԿՅԱՆԸ

 

 

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding