Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը չի փոխվել. Իրանի ԱԳՆ
INTERNATIONAL NEWSԻրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին ընդգծել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանական Հանրապետության միջեւ ղարաբաղյան շրջանի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը չի փոխվել, հայտնում է ԻՌՆԱ-ն:
Ի պատասխան լրագրողների հարցին՝ արդյոք փոխվե՞լ է ղարաբաղյան շրջանի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը, Մուսավին հայտարարել է. «Հայաստանի եւ Ադրբեջանական Հանրապետության միջեւ Ղարաբաղի վիճելի շրջանի վերաբերյալ մեր դիրքորոշումը չի փոխվել»:
Շեշտելով երկրների ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը հարգելու ու վեճերի խաղաղ լուծման մեթոդների օգտագործման անհրաժեշտությունը՝ նա հավելել է. «Մենք կարծում ենք, որ այս երկու հարեւան երկրները պետք է իրենց վեճերը լուծեն խաղաղ ճանապարհով, եւ Իրանը միշտ պատրաստ է այդ հակամարտության կարգավորմանն օգնել»:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



