«Հրապարակ». Ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետն ազատվել է պաշտոնից
POLITICS«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերին ոստիկանությունում բուռն կադրային փոփոխություններ են տեղի ունենում։ Երեկ մեր աղբյուրները հայտնեցին, որ պաշտոնից ազատվել է նաեւ ոստիկանության ներքին անվտանգության վարչության՝ ՆԱՎ-ի պետ Արա Մկրտչյանը, ում այդ պաշտոնին էր նշանակել նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը՝ դեռեւս անցած տարվա նոյեմբերին։ Այս պաշտոնում, որպես կանոն, նշանակվում են ՀՀ ոստիկանապետերի ամենավստահելի մարդիկ, եւ երբ ոստիկանապետը հեռանում է, ՆԱՎ պետն էլ է հեռացվում։ Ոստիկանության նորանշանակ պետ Վահե Ղազարյանն Արա Մկրտչյանին նշանակել է Անձնագրերի եւ վիզաների վարչության պետ․ այդ պաշտոնը Մնացական Բիչախչյանից հետո թափուր էր շուրջ 4 ամիս։ Իսկ ՆԱՎ-ի նոր պետի հարցում ոստիկանապետը դեռ փնտրտուքի մեջ է»:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



