«Սպասում էի այդ օրվան». Լիդուշիկ
LIFEԼիդուշիկն օրեր առաջ դարձել է 21 տարեկան: Տոնական օրը երգչուհին ընտանիքի հետ անցկացրել է Դիլիջանում: BRAVO.am-ի հետ զրույցում նա ասել է, որ երբեւէ հատուկ չի պատրաստվել տարեդարձին:
«Շատերն են նախապես հյուրերի ցուցակ գրում, հագուստ, տորթ ու այլ աքսեսուարներ ընտրում, ինձ հետ երբեք նման բան չի եղել. ամեն ինչ վերջին վայրկյանին եմ անում: Ավելի փոքր տարիքում ծնողներս մեծ միջոցառում էին կազմակերպում, շատ հյուրեր էին հրավիրում, իսկ վերջին մի քանի տարին իմ ցանկությամբ ընտանեկան միջավայրում եմ անցկացնում օրս»,- պատմել է երգչուհին:
Հիշարժան տարեդարձերի պակաս չի զգում.«Ծննդյանս օրը մենահամերգով եմ ներկայացել երկրպագուներիս, նոր ձայնասկավառակիս շնորհանդեսն է եղել: 20-ամյակս Ֆրանսիայում եմ նշել՝ այնտեղ ապրող մտերիմներիս հետ: Վերջին անգամ հատուկ խնջույք 17-ամյակիս առթիվ ենք կազմակերպել»:
Երազանքների մասին նախընտրում է լռել.«Նպատակներ եմ դարձնում ու նրանց հետեւից շարժվում: Չեմ ասի՝ այս շրջանում ինչի մասին եմ երազում. երբ իրականանա, բոլորը կիմանան»: