«Մեծագույն անհանգստությամբ հետեւում եմ եւ ձեզ հետ եմ». Հենրիխ Մխիթարյան
LIFEՀայաստանի ազգային հավաքականի ավագ եւ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը քիչ առաջ ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է սահմանին Տավուշի ուղղությամբ տիրող իրավիճակին:
«Մեծագույն անհանգստությամբ հետեւում եմ վերջին օրերին մեր հայրենիքի սահմաններին լարվածության, թիրախավորված բնակավայրերի մասին լուրերին եւ ցանկանում զորակցությունս հայտնել մեր քաջ զինվորներին, ովքեր կյանքի գնով պաշտպանում են մեր հայրենիքն իրենց հերոսական գործողություններով: Խորին վշտով ցավակցում եմ մեր հերոս նահատակների ընտանիքներին ու աղոթում վիրավոր զինվորների շուտափույթ ապաքինման համար:
Խաղաղություն եմ մաղթում մեր հայրենիքին:
Ձեզ հետ եմ: Հենո»,-գրել է ֆուտբոլիստը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



