Լաուտարո Մարտինեսը հրաժարվել է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»
SPORTԼաուտարո Մարտինեսը հրաժարվել է տեղափոխվել անգլիական «Մանչեսթեր Սիթի»։ Արգենտինացի հարձակվողը Միլանի «Ինտերից» կհեռանա միայն հանուն «Բարսելոնայում» հանդես գալուն, հաղորդում է gazetta.it-ը։
«Մանչեսթեր Սիթիում» Լաուտարո Մարտինեսին դիտարկում էին որպես արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոյին փոխարինող: Մանչեսթերյան ակումբը պատրաստ է վճարել 111 միլիոն եվրո:
Ոչ պաշտոնական տվյալներով, 22-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնայի» հետ հասել է համաձայնության հինգ տարվա պայմանագրի եւ տարեկան 12 միլիոն եվրո աշխատավարձի վերաբերյալ։
«Ինտերը» գործարքից ակնկալում է 90 միլիոն եվրո եւ մեկ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունք։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



