Իրանում ձերբակալել են երկրի հարավ-արեւմուտքում բողոքի ակցիաների հրահրողներին
INTERNATIONAL NEWSԱնցյալ շաբաթ ոստիկանությունը ձերբակալել է բողոքի ցույցի հրահրողներին Իրանի հարավ-արեւմտյան քաղաքներից մեկում, հայտնել է Խուզեստանի նահանգային ոստիկանության ղեկավար Հեյդար Աբասին:
«Այն բոլոր անձինք, ովքեր հրահրել են ապօրինի հանրահավաքը Բեհբեհանում, ձերբակալվել են», - հայտնել է նա IRNA գործակալությանը՝ չնշելով նրանց թիվը, ինչպես նաեւ հուլիսի 16-ին կայացած հանրահավաքի մասնակիցների թիվը:
Ավելի վաղ ոստիկանությունը ցրել էր հանրահավաքը Խուզեստան նահանգի Բեհբեհան քաղաքում, որի մասնակիցները հավաքվել էին իրենց բողոքն արտահայտելու երկրում տիրող տնտեսական իրավիճակի կապակցությամբ: Ըստ իրավապահների՝ նյութական վնաս չի պատճառվել, տուժածներ եւս չկան։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



