Yerevan, 12.April.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 ՀՈՒԼԻՍԻ). Հա­սա­րա­կա­կան տրանս­պոր­տի ուղե­վար­ձը 50 դրա­մով բարձ­րաց­նե­լու՝ քա­ղա­քա­պե­տի որոշ­ման դեմ բո­ղո­քի ակ­ցի­ա­ներ են սկսվել

SOCIETY

ՏՈՆԵՐ

Սվազիլենդ՝ Հասարակության օր, Տաջիկստան՝ Տաջիկստանի ազգային լեզվի օր, ՀԱՀ՝ Ծառատնկման օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1915– Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Ալաշկերտի օպերացիայի ժամանակ Կովկասյան բանակի հրամանատարությունը պահեստային ուժերից կազմել է հատուկ հարվածային զորախումբ գեներալ Ն. Ն. Բարաթովի հրամանատարությամբ, որը Դահար գյուղի մոտից հարձակվել է Աբդուլ Քերիմ փաշայի զորախմբի վրա։ 

1918– Շուշիում տեղի է ունենում Արցախահայության անդրանիկ համագումարը (ԱՀՀ), որը Լեռնային Ղարաբաղը հայտարարել է «անկախ վարչա-քաղաքական տարածք», ընտրվել է Ազգային խորհուրդ և հիմնվել ժողովրդական կառավարություն։ 

-Նախիջևանում սկսվել են բախումներ ադրբեջանցիների և գեներալ Շելկովնիկովի (Մետքսյան) հայկական կայազորի միջև, անգլիացի լեյտենանտ Շվինդին հաջողվել է միջնորդական առաքելություն իրականացնել և եռօրյա զինադադար հաստատել։

 1928 – ծնվել է նկարիչ Վահան Խորենյանը։ 1956- շահագործման է հանձնվել Երևանի կայարանի նոր շենքը։

2003- առավոտյան մահափորձ է կատարվել Երևանի Էրեբունի համայնքի ղեկավար Մհեր Սեդրակյանի նկատմամբ: Վնասվածքներ ստացած Սեդրակյանը տեղափոխվել է հիվանդանոց: 

2011- առաջին անգամ հայ սուզորդների թիմը ուսումնասիրել է Արագած լեռան Քարի լճի հատակը: 

2012 –վախճանվել է անվանի դերասանուհի Գալյա Նովենցը։

2013-Երևանի հասարակական տրանսպորտի ուղեվարձը 50 դրամով բարձրացնելու՝ քաղաքապետի որոշման դեմ բողոքի ակցիաներ են սկսվել։ 

2015-Նոր Հաճընում բացվել է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, որը Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կառուցված յոթերորդ եկեղեցին է։ 

2016-Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ անցկացվող բանակցությունների արդյունքում հաջողվել է համաձայնության գալ և ահաբեկչություն իրականացրած ու ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերի» անդամներին սնունդ է փոխանցվել: Գիշերը խաղաղ է եղել:

ԱՇԽԱՐՀ

1099– խաչակիրների կողմից ստեղծված Երուսաղեմի թագավորության ղեկավար է դարձել Գոդֆրուա Բուլ յոնցին։ 

1246 -65-ամյա իտալացի ճանապարհորդ Ջովաննի դա Պլանո Կարպինին եվրոպացիներից առաջինն է հասել մոնղոլների կայսրության մայրաքաղաք Կարակորում։ 

1298 -տեղի է ունեցել Ֆոլկերեյի ճակատամարտը, որը Շոտլանդիայի անկախության համար մղվող առաջին պատերազմի ժամանակ շոտլանդացի ապստամբների և անգլիացիների միջև տեղի ունեցած ամենախոշոր ճակատամարտն է։

 1456 -հունգարական բանակն ազատագրել է Բելգրադը օսմանական նվաճողներից։ 1498 -վախճանվել է իտալացի նկարիչ Ֆրանչեսկո Բոտտիչելին։ 

1502 - պորտուգալական արշավախմբի կազմում ճանապարհորդած Ամերիգո Վեսպուչին վերադարձել է Լիսաբոն։ 

1713 –ծնվել է ֆրանսիացի ճարտարապետ Ժակ Ժերմեն Սուֆլոն։ 

1814 -Օհայոյի հինգ հնդկական ցեղեր խաղաղություն են կնքել ԱՄՆ-ի հետ և պատերազմ հայտարարել Անգլիային։ 

1878– ծնվել է լեհ բժիշկ, մանկավարժ, գրող, լրագրող, հասարակական գործիչ Յանուշ Կորչակը, որը առաջինն է քայլեր ձեռնարկել երեխաների իրավունքների պահպանության և լրիվ հավասարության ոլորտում։ 

1894 -Ֆրանսիայում կայացել է «ParisRouen Trail» առաջին ավտոմոբիլային մրցույթը։ 

1910- Ռուսաստանի Յասնայա Պոլ յանայում հրդեհից ոչնչացել են Լև Տոլստոյի ձեռագրերը։

1927– հիմնադրվել է «Ռոմա» իտալական ֆուտբոլային ակումբը։ 

1930 -ԽՍՀՄ կոլխոզկենտրոնը որոշել է, որ աշխատանքի վարձատրություն կոլխոզներում իրականացվելու է ոչ թե փողով, այլ աշխօրերով։ 

1944– ստեղծվել է Արժույթի միջազգային հիմնադրամը։ 

1960-Կուբան ազգայնացրել է ԱՄՆ-ին պատկանող շաքարի գործարանները, շաքարը սկսել են արտահանել ԽՍՀՄ։ 

1965– ծնվել է ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ և հեռուստահաղորդավար Շոն Մայքլզը, որը ռեկորդային՝ 10 անգամ հաղթել է «Pro Wrestlin Illustrated» հանդեսի «Տարվա մարտ» անվանակարգում։ 

1986 -Բրիտանիայի խորհրդարանի համայնքների պալատը քվերակել է պետական դպրոցներում մարմնական պատիժները արգելելու որոշման օգտին։ 

1992 –ծնվել է ամերիկացի դերասանուհի և երգչուհի Սելենա Գոմեսը։ 

2010 -Արգենտինայում ուժի մեջ է մտել միասեռ ամուսնությունների թույլատրման մասին օրենքը։

2011– Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի հետևանքով զոհվել է 77 մարդ, 151-ը ստացել է վնասվածքներ։

Ի ՄԻ ԲԵՐԵՑ Կ. ԽԱՉԻԿՅԱՆԸ

 

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding