Սետիենը 1 շաբաթ հանգիստ է տրամադրել «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին
SPORTԿատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էնրիկե Սետիենը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի մեկնարկից առաջ 1 շաբաթ հանգիստ է տրամադրել թիմի ֆուտբոլիստներին:
Marca-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնան» մարզումները կվերսկսի հուլիսի 28-ին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» կարող է պաշտոնանկ անել Սետիենին, իսկ ակումբը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆին մասնակցի նոր մարզիչի գլխավորությամբ:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Բարսելոնայի» մրցակիցն իտալական «Նապոլին» է: Իտալիայում տեղի ունեցած առաջին խաղն ավարտվել է ոչ ոքի՝ 1:1 հաշվով: Պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 8-ին «Կամպ Նոու» ստադիոնում:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



