Նոր Հայաստանի հին բարքերը
POLITICSՍուրեն Սուրենյանց-ը ֆեյսբուքյան իր էջում գրում է
Նույնիսկ հեղափոխությունից հետո Հայաստանում քաղաքական մշակույթի առումով գրեթե ոչինչ չի փոխվել։ Նախկինի պես ընդդիմությունը թիրախավորվում է, գուցե հիմա դա արվում է "թավշյա" մեխանիզմներով, սակայն դրանից քաղաքական հարաբերությունների դիսկրիմինացիան չի վերանում։
Մինչև կատավարության հրաժարականը պահանջելը՝ Գագիկ Ծառուկյանը հենց իշխանության կողմից համարվում էր խոշոր սեփականատեր։ Հենց ԲՀԿ առաջնորդը սկսեց հանդես գալ ընդդիմադիր դիրքերից՝ իշխանությունն անմիջապես գործի դրեց ԱԱԾ-ի, ֆիննախի, հիմա էլ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ռեսուրսները՝ նրան ազատությունից, նվազագույն դեպքում՝ մանդատից զրկելու համար։
Ու անիմաստ են օրենքի գերակայության մասին սրտաճմլիկ պնդումները, որովհետև առնվազն մի քանի դեպքեր կարող եմ նշել, թե ինչպես են մյուսները, որոնք անցել են նորերի "թրի տակով", օգտվում "ջերմոցային" պայմաններից։
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



