Yerevan, 12.April.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՀՈՒԼԻՍԻ). Ար­գել­վել է կո­մեր­ցի­ոն նպա­տակ­նե­րով իրա­կա­նաց­վող կե­տոր­սը, գտնվել է առա­ջին երկ­րա­յին տի­պի էզո­մո­լո­րա­կը

SOCIETY

ՏՈՆԵՐ

Կետերի և դելֆինների միջազգային օր, Աբխազիա՝ Դրոշի օր, Եգիպտոս՝ Հեղափոխության օր, Հարավային Օսիա՝ ԶԼՄ-ների աշխատողների օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1298– սպանվել է Կիլիկյան Հայաստանի թագավոր Թորոս Գ-ն: 

1938 –ծնվել է հայազգի խորհրդային և ամերիկյան նկարիչ-գրաֆիկ, հումորիստական կոլաժի վարպետ Վագրիչ Բախչանյանը:

1946-Հայրենադարձների առաջին քարավանը «Տրանսիլվանիա» շոգենավով դուրս է եկել Բեյրութից և մի քանի օր անց ժամանել Բաթում։ Այստեղից գնացքներով նրանց տեղափոխել են Հայաստան։

1993 – Արցախյան ազատամարտի ժամանակ հայկական զինված խմբավորումները Վիտալի Բալասանյանի հրամանատարությամբ 40- օրյա համառ մարտերց հետո գրավել են Աղդամ քաղաքը և որպես ռազմավար առգրավել ռազմական տեխնիկայի հսկայական քանակ։ 

2014- Քարվաճառի տարածք ներխուժած և Ղարաբաղի իրավապահների կողմից ձերբակալված երկու դիվերսանտներին մեղադրանք է առաջադրվել Լեռնային Ղարաբաղի Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների հատկանիշներով։ 

2016- ՊՊԾ գնդի գրավման ժամանակ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Խորենացի փողոցում հրավիրված հավաքում հայտարարել է, որ ինքը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հարթակը զիջում են «Սասնա ծռերի» կողմից լիազորված խորհրդին։ 

Ավելի վաղ «Սասնա ծռեր» խմբի անդամ, «Հիմնադիր խորհրդարանի» խոսնակ Վարուժան Ավետիսյանը հայտարարել էր, թե Փաշինյանը փորձում է օգտագործել բարձրացող ժողովրդական շարժումը իր անձնական, կուսակցական նեղ շահերը սպասարկելու համար։

 

ԱՇԽԱՐՀ

1711 –ստորագրվել է Պրուտի պայմանագիրը, համաձայն որի, Ռուսաստանը Թուրքիային է վերադարձնում Ազովը և պարտավորվում վերացնել Տագանրոգ ամրոցը: 

1812– տեղի է ունեցել Սալթանովյան ճակատամարտը ռուս-ֆրանսիական զորքերի միջև, այն ռուսների և նապոլեոնյան բանակի պատերազմի առաջին ճակատամարտերից էր: 1875-վախճանվել է ամերիկացի գյուտարար, կարի մեքենայի ստեղծող Իսահակ (Այզեկ) Մերրիտ Զինգերը:

1881– ստեղծվել է Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան, որը ամենահին միջազգային սպորտային ֆեդերացիան է:

1901-գերմանացի բժիշկ Ռոբերտ Կոխը վարկած է առաջ քաշել, որ բուբոնային ժանտախտի տարածողները առնետներն են:

1903 - չնայած «Ford Motor Company» ընկերությունը ստեղծվել էր ընդամենը 4 ամիս առաջ, վաճառքի է ներկայացրել իր առաջին ավտոմեքենան՝ «մոդել А»-ն:

1918 –Օմսկի կառավարությունը հայտարարել է Սիբիրի անկախությունը, չեղյալ է հայտարարել բոլոր բոլշևիկյան օրենքները և վերականգնել է կալվածատերերի իրավունքները հողի նկատմամբ:

1948– վախճանվել է ամերիկացի նշանավոր ռեժիսոր Դեյվիդ Ուորկ Գրիֆիտը, որը մեծ ներդրում է ունեցել ամերիկյան և համաշխարհային կինոյի զարգացման մեջ:

1951 -Ռոկենկորտեում (Ֆրանսիա) բացվել է ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանը:

1951-վախճանվել է ֆրանսիացի ռազմական և պետական գործիչ, մարշալ Անրի Ֆիլիպ Պետենը:

1973-ծնվել է ամերիկուհի Մոնիկա Լևինսկին, որը ԱՄՆ-ի նախագահ Բիլ Քլինթոնի հետ կապված հանրահայտ սեքս-սկանդալի հիմնական գործող դեմքն էր:

1974 –Հունաստանում ավարտվել է «սև գնդապետների» բռնապետությունը:

1979 –Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Հոմեյնին արգելել է երաժշտության հերարձակումը, քանի որ դա փչացնում է երիտասարդությանը:

1982 –կայացվել է որոշում համընդհանուր արգելել կոմերցիոն նպատակներով իրականացվող կետորսը:

1985-ԽՍՀՄ-ում առաջին անգամ մարտական հերթապահության է կանգնել «Տոպոլ» հրթիռը:

1989– ծնվել է անգլիացի դերասան Դենիել Ռեդկլիֆը, որը հայտնի է Հարի Փոթերի դերակատարմամբ:

1990 –վախճանվել է ճապոնացի ինժեներ, JVC ընկերության հիմնադիր Կենձիրո Տակայանագին:

1992– Աբխազիան հայտարարել է իր անկախությունը Վրաստանից: 1994-Սանկտ Պետերբուրգում սկսվել են Բարի կամքի խաղերը:

1995– հայտնաբերվել է ամենապայծառ գիսաստղերից մեկը` Հեյլ-Բոպպի գիսաստղը: 

2015 - «Կեպլեր» աստղադիտակի օգնությամբ գտնվել է առաջին երկրային տիպի էզոմոլորակը, որը գտնվում է Kepler-452 b արեգականման աստղի ուղեծրում: 

1985– ստեղծվել է աշխարհում առաջին մուլտիմեդիական անհատական համակարգիչը՝ Amiga-ն (Amiga 1000):

Ի ՄԻ ԲԵՐԵՑ Կ. ԽԱՉԻԿՅԱՆԸ

 

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding