Yerevan, 11.May.2026,
00
:
00
BREAKING


Երևանում տեղի ունեցավ նորակառույց կառավարական վարչական համալիրի բացումը

SOCIETY

Երևանում նորաբաց կառավարական վարչական համալիրում կտեղակայվեն  5 նախարարություններ: Դեկտեմբերի 5-ին տեղի ունեցավ կառավարական վարչական նոր համալիրի բացման արարողությունը: Համալիրի ճարտարապետ Նարեկ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ սկզբնական շրջանում բավական բարդ խնդիր էր համալիրում տարբեր նախարարություններ տեղաբաշխ ելը: «Սկզբում նախատեսվում էր համալիրում տեղակայել  4, իսկ հետո փոխվեց, դարձավ 5 նախարարություն, տարածքը մոտ 5 հազար մետր քառակուսի է, և այդ տարածքի վրա կազմակերպել բոլորի առանձին մուտքերի շինարարությունը այնքան էլ հետշտ չէր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Սարգսյանը:

Քանի որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ պետք է կառուցվեր կառավարական վարչական համալիր, որոշում է կայացվել կառուցել այնպիսի շենք, ինչպիսիք մինչև հիմա եղել են: «Դրա համար մենք շենքի կամարը վերածել ենք հաղթակամարի, որի աջ և ձախ կողմերում զարդաքանդակներ կան: Մենք նույնությամբ կրկնել ենք կառավարության շենքի զարդաքանդակները, իսկ շենքը նախագծվել է ավելի բաց սկզբունքներով: Նախագծվել են մի քանի նոր փողոցներ, շենքի հետևի մասում այդ փողոցները չկային: Առանձին կապ է բացվել Զաքյան փողոցից և «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի ետմասից, որը մինչ այդ սպասարկում էր վճռաբեկ դատարանին և դատախազությանը»,- նշեց Նարեկ Սարգսյանը:

Շենքի ճակատային մասում լինելու է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, թիկունքում` մշակույթի, կրթության և գիտության ու սփյուռքի նախարարությունները, կա նաև առանձին մասնաշենք, որտեղ կլինի արդարադատության նախարարությունը: Նարեկ Սարգսյանը հավելեց, որ նախարարությունները նորակառույց կառավարական վարչական համալիր կտեղափոխվեն 2016թ. փետրվարի վերջին:

Երևանի Վազգեն Սարգսյան փողոցի թիվ 3 հասցեում տեղակայված Կառավարական վարչական նոր համալիրը կառուցվել է Արդարադատության նախարարության նախկին այրված շենքի և շուրջ 25 տարի չգործող, վերականգնման ոչ ենթակա, կենտրոնական շրջանային կաթսայատան հողատարածքի վրա։ Համալիրի կառուցապատված և բարեկարգված տարածքն ընդգրկում է նախկին «Սևան» հյուրանոցի սահմանագծից մինչև ՀՀ գլխավոր դատախազության շենք և Վ. Սարգսյան փողոցից մինչև Զաքյան փողոց հատվածը: համալիրն իր մեջ ներառում է Վ. Սարգսյան փողոցի երկայնքով տեղադրված գլխավոր վարչական մասնաշենքը, ոտեղ տեղակայված են արտաքին գործերի, այդ թվում և դիվանգիտական ակադեմիայի, կրթության և գիտության, մշակույթի, սփյուռքի նախարարությունների տարածքները, առանձնացված Արդարադատության նախարարության մասնաշենքը, որը տեղադրված է դեպի Զաքյան փողոց նայող հատվածում, ինչպես նաև՝  տեխնիկական մասնաշենքը:

Վարչական երկու մասնաշենքերը միմյանց հետ կապված են ստորգետնյա ավտոկայանատեղով։ Տրանսպորտային միջոցների և հետիոտնի շարժը առավելագույնս հարմար կազմակերպելու նպատակով գլխավոր հատակագծով նախատեսվել և իրականացվել են երկու նոր փողոցներ, որոնցից մեկը զուգահեռ է Վազգեն Սարգսյան փողոցին, անցնում է գլխավոր վարչական կառույցների ետնամասով, կապվելով դեպի «Մարիոթ Արմենիա» բակային մասնաշենք տանող ճանապարհահատվածին և որը հետագայում նախատեսվում է կապել Խորենացի փողոցի հետ։ Իսկ մյուսն ուղղահայաց է Վազգեն Սարգսյան - Զաքյան փողոցներին և կա պ է ստեղծում նշված երկու փողոցների միջև, առանձնացնելով հարևանությամբ գոյություն ունեցող բնակելի շենքի սպասարկման ճանապարհը:

 

Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one another