Բնության առեղծվածները. Նամիբիայի դաշտերի հետքերը (լուսանկար)
LIFEՆամիբիայի և Անգոլայի որոշ դաշտերում կարելի է հետևել մի զարմանահրաշ երևույթի. Այս անմշակ հողերը լցվաց են հազարավոր կլոր հետքերով: Այս երևույթը հայտնաբերվել է 1971 թ., բայց մինչ օրս չունի հիմնավոր բացատրություն:
Հետքերի տրամագիծը տատանվում է 2-15 մետրի սահմաններում, իսկ դրանց ընդհանուր թիվը հաշվվում է հազարներով: Այս երևույթը նկատվում է միայն խոշոր բնակավայրերից հեռու գտնվող անմշակ հողատարածքներում:
Ըստ Նամիբիայում բնակվող Հիմբա ազգի հավատաիքների' կլոր հետքերն առաջանում են երկրի ընդերքում բնակվող վիշապի կրակոտ շնչառության հետևանքով:
Գիտնականները փորձել են ավելի գիտական բացատրություն տալ այս երևույթին. Ըստ նրանց' գաղտնիքը բուսականության, մրջյունների կամ քիմիական թափոնների մեջ է:
Առավել համոզիչ բացատրություն տվել է գերմանացի պրոֆեսոր, կենսաբան Նորներտ Յուրգենը, ով կարծում է, որ հետքերի պատճառը խոնավության որոնումն է միջատների կողմից: Նրանք շրջանի տեսքով ուտում են բուսականությունը' և մտնում հողի տակ, ուր համեմատաբար խոնավ է:




