Ավտոմեքենան Գեղարքունիքի մարզում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
SOCIETYՀուլիսի 25-ին, ժամը 13։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին նկատել է ՃՏՊ, կա տուժած։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Պարզվել է, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի մոտ 7-րդ կմ-ին «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Թորգոմ Գ․, ծնված 1980 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:
Փրկարարները ուղևոր Արմինե Ս․-ին (ծնված 1997 թ․) ցուցաբերել են առաջին բուժօգնություն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



