Yerevan, 18.February.2026,
00
:
00
BREAKING


Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչների (Տեսանյութ)

SOCIETY

ԼՈՒՐԵՐ․com-ն առանձնացրել է ցանկ և հատվածներ ներկայացրել, թե ինչ բովանդակությամբ բանաստեղծություններ և պատմվածքներ են ներառված 11 և 12-րդ դասարանների գրականություն առարկայում՝ ըստ նոր չափորոշիչների նախագծի։ Նախագիծը դեռևս քննարկման փուլում է, սակայն դրա շուրջ ծավալվող քննարկումներն այդպես էլ չեն դադարում։

 

11 և 12-րդ դասարանների գրականության ցանկից առանձնացրել ենք ժամանակակից  հեղինակների  հետևյալ ստեղծագործությունները․

Արամ Պաչյան, «Թափանցիկ շշեր» պատմվածք

․․․Հայրիկը սկսում է ոռնալ: Մենք վազում ենք օգնության, պառկեցնում  մահճակալին. սավանից սպիրտի հոտ է փչում, սիրտը դուրս է թռչում կրծքավանդակից:

․․․Հայրիկը մեջքով կանգնած է: Չի զգում, որ ներսում եմ: Քսան լիտրանոց օղու շիշը դրել է բերանին ու խմում է:

․․․Մայրիկը ծեծում է հորս, ինձ անվանում է ագահ ու պիղծ`  մեկ շիշ կոլայով ծախված կենդանի: 

․․․Պատերը կարմիր են: Հայրս ընկած է հատակին: Պատռված քունքից արյուն է ցայտում: Գեղեցիկ է: Հրապարակի շատրվանին է նման:

․․․Հայրիկը տրուսիկի միջից ճմրթված հազար դրամանոց է հանում: Վերցրու Ար ջան, ընկերուհուդ հետ կոֆե կխմես: 

․․․Չգիտեմ, ինչ կզգար Հիսուսը, եթե Հայր Աստված հարբեցող լիներ:

․․․Բազկաթոռի տակից գտնում եմ տրուսիկը` խնամքով հագցնում եմ, հետո մնացածը` գուլպաները, շալվարը, վերնաշապիկը:

Արմեն Օհանյան, «Կիկոսի վերադարձը» պատմվածք

․․․Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր․․․

․․․Իմ լացն էլ է գալիս,  Հաստաբունս գրկել եմ ու չեմ հասկանում՝ հեքիաթ էր, կյանք էր, երազ էր, թե՞ գրականություն․․․ Մտածում եմ՝ տեր իմ Աստված Հովհաննես Թումանյան, ես իմ ծառի ծերին եմ, հրես ուրախությունից կմեռնեմ ու կլինի Կիկոսի երկրորդ մահը։ Բա դա՞ ով կգրի։

Մեկնաբանությունների բաժնում՝

Սեռայնությունը ժխտող գրականություն՝ նոր ու համով, հեզաճկուն ու առնական, պայծառ ու ձախ։ Մտքեր, եզրահանգումներ, ճանապարհներ, էրոտիզմ, հավատք՝ առանց պաշտամունքի, սեր՝ առանց օբյեկտի, նույնիսկ առանց մարմնի՝ անսեռ  հրեշտակներ, օրգազմ՝ առանց սեռական օրգանների։

Զահրատ, «Ոսպ ստկող կինը» բանաստեղծություն

Ոսպ մը - ոսպ մը - ոսպեր - ոսպ մը - քար մը - ոսպ մը - ոսպ մը - քար մը

Կանաչ մը - սև մը - կանաչ մը - սև մը - քար մը - կանաչ ոսպ մը

Ոսպ ոսպի քով - քար ոսպի քով - հանկարծ բառ մը - բառ ոսպի քով

Հետո բառեր - ոսպ մը - բառ մը - բառ բառի քով - հետո խոսք մը

Ու բառ առ բառ խոլ բարբառ մը - հինցած երգ մը - հին երազ մը

Հետո կյանք մը - ուրիշ կյանք մը - կյանք կյանքի քով - ոսպ մը - կյանք մը

Դյուրին կյանք մը - դժվար կյանք մը - ինչու դյուրին - ինչու դժվար

Բայց քով քովի կյանքեր - կյանք մը - հետո բառ մը - հետո ոսպ մը

Կանաչ մը - սև մը - կանաչ մը - սև մը - ցավ մը - կանաչ երգ մը

Կանաչ ոսպ մը - սև մը - քար մը - ոսպ մը - քար մը - քար մը - ոսպ մը:

Մարինե Պետրոսյան, «HAPPY END» բանաստեղծություն

ֆիլմը

ատոմային պատերազմի մասին էր

ռումբն արդեն քցել էին

ու փրկվելու

ոչ մի տարբերակ չկար

բոլորս գիտեինք որ

մեռնելու ենք

10 րոպեից

կամ 20

շատ շատ մեկ օրից

կամ երկու

բայց ինչ տարբերություն

երբ որ հույս չկա

փրկվելու

հետո հանկարծ

հոսանքը գնաց

ֆիլմն ընդհատվեց

ու ես հասկացա որ

փրկությունը

երբեմն գալիս ա

երբ որ արդեն չես

հավատում

Սլավի-Ավիկ Հարությունյան, «Տրտմություն» բանաստեղծություն

...Կգան նրանք

որոնց սպասել ենք

կգան նրանք

որոնց մատնել էին կախաղանի

կգան հաղթողները պատերազմի

կգան փախածները մարտից

կգան հեռացածները երկրից

կգան բերդերում նստածները

կգան մեռյալները հանուն Որդու և Հոր

կգան բոլորը

բայց ոչ երբեք նրանք

որոնց սիրել ենք

Էդուարդ Հարենց, «Ուրցով թեյ» բանաստեղծություն

Ես ու երկու ընկերներս (զույգեր` քույր-եղբայր) ամենաչարն էինք մանկապարտեզում: Նախաճաշի ժամին ծլկում էինք, ուշացած գալիս, իբր թե` «Մենք չգիտեի՜նք»… Պատժում էին, իհարկե: Մինչ բոլոր երեխաները արդեն իջնում էին խաղալու, մենք ստիպված էինք… («Առանց նախաճաշելու` բակ իջնել չկա´»): Իսկ մենք շատ էինք խելոք ու շատ էինք չար. ձուն ուտում էինք` միայն դեղնուցը, թեյը թափում էինք… Հետո հպարտ-հպարտ իջնում էինք բակ ու հայտարարում, թե` «Մենք կերանք մեր Հացը»… Դպրոցական արձակուրդների ուղիղ կիզակետում, երբ ամռան դեղնուցն` ասես ոսկեզօծ ներվաթելերի ու ասեղների վրա արդեն մատուցված էր, մենք` պապիս տասներեք թոռները, կեսօրից հետո, դանակ-մկրատով ու տոպրակներով զուգված-զարդարված,- լեռնալանջն ի վեր մխրճվում էինք օրվա երկնագույն սպիտակուցի մեջ` ուրց հավաքելու մրցության ծեսի… Միշտ մնում էի ես թիկունքում վերջինի. ամենադանդաղը ե´ս էի վազում (ամենագեղեցիկ վազքը ի´մն էր): Ես ծաղիկների խենթ սիրահար եմ, ամբողջ ծեսը տանուլ էի տալիս` տարբեր ծաղիկներ հետազոտելով… Երեկոյից առաջ, երբ ոսկին գնալով թանկանում էր, մենք` ասես հոգնած, բայց և մրցույթի արդյունքներն իմանալու անհամբերությունից` շտապով տուն էինք վերադառնում: Հանձնում էինք մեր «ավարը», լվացվում էինք ու գալիս-շարվում սեղանի շուրջը, որի մոտ պապս մեզ էր սպասում: Ու նա գեղեցի՜կ ու դանդաղորե՜ն (ինչպես վազում էի ես) հերթով ստուգում էի մեր տոպրակները: Հասնելով իմին` նա նախ զարմանում էր. գրեթե ամբողջը հիացինտներ են, միայն չնչին ուրց… Հետո հիշում էր, աչքը գցում էր Ավետարանին, լուռ ժպտում էր` հայտարարելով, թե ամենաշատ ուրցը ե´ս եմ հավաքել… Խոնարաբար շիկնում էի: Դպրոցը ես ավարտեցի արծաթե մեդալով…

10-րդ դասարանում ներառված 15 հեղինակներից միայն 1-ն է հայ՝ Լևոն Շանթ- «Կինը», 5-ը՝ ժամանակակից գրողների ստեղծագործություններ, 9-ը՝ համաշխարհային։

11-րդ դասարանում ներառված 27 հեղինակներից նախորդ տարիների գրականությունից պահպանվել են ընդամենը հայ հեղինակ՝ Պարույր Սևակ- «Ամանեջ», Սերո Խանզադյան- «Մխիթար սպարապետ» պատմավեպը։

12-րդ դասարանի գրականության ցանկը կազմված է 25 հեղինակներից, որոնցից նախորդ տարիների գրականությունից պահպանվել են ընդամենը հայ 3 հեղինակների ստեղծագործություններ, ինչպիսիք են՝ Շահան Շահնուր- «Նահանջը առանց երգի», «Պճեղ մը անուշ սիրտ», Կոստան Զարյան- «Նավը լեռան վրա» և Հրանտ Մաթևոսյան- «Մեծամոր» էսսե։  Ցանկում տեղ գտած 22 ստեղծագործությունները ժամանակակից գրողների և արտասահմանյան հեղինակների գործեր են։

Նշենք, որ Թամարա Ալեքսանյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշել էր՝  դպրոցը ազատ արտահայտվելու տարածք է, և աշակերտները պետք է ընթերցեն այն, ինչ ցանկանում են։ Դե իսկ, «Հայ գրականություն» առարկան խմբագրելու  նպատակը աշակերտների գրավոր և բանավոր խոսքը զարգացնելն է։

 

Idram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized