Երևանում բերման է ենթարկվել քրեական հեղինակություն «Ջնդին»
SOCIETYSHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ հուլիսի 25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, Քանաքեռ-Զեյթունի վարչական տարածքից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են բերման ենթարկել 56-ամյա Ջնդի Ամարյանին, ով ավելի շատ հայտնի է «Ջնդի» մականվամբ:
Վերջինս ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով բերման է ենթարկվել Զեյթունի գերեզմանատանից, որտեղ մասնակցելիս է եղել քրեական աշխարհում հայտնի հեղինակություն, «օրենքով գող» Ռաֆիկ Ամոյանի՝ Եզդի Ռաֆոյի հուղարկավորությանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, այսօր՝ հուլիսի 25-ին, Երևանում վերջին հրաժեշտը տվեցին քրեական աշխարհում հայտնի հեղինակություն, «օրենքով գող» Ռաֆիկ Ամոյանին՝ «Եզդի Ռաֆոյին»։ Վերջինս քրեական հայտնի հեղինակություն «Ճակոյի» հարազատ եղբայրն էր։ Հուղարկավորությունը տեղի ունեցավ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ ժողովրդին հայտնի Զեյթունի գերեզմանատանը, և նրա աճյունը հողին հանձնեցին «Ճակոյի» գերեզմանի կողքին։ Հուղարկավորությանը ներկա էին եղել մեծ թվով անձինք, իսկ շատերը, ովքեր՝ կապված կորոնավիրուսի համավարակի հետ, չէին կարողացել այցելել, իրենց ցավակցությունն էին փոխանցել ընտանիքի անդամներին։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



