Քիմ Քարդաշյանը մտադիր է ամուսնալուծվել
INTERNATIONAL NEWSԱմերիկացի հեռուստաաստղ, գործարար Քիմ Քարդաշյանը մտադիր է ամուսնալուծվել ռեպեր Քանյե Ուեսթից: Այս մասին, Lenta.ru-ի փոխանցմամբ, հայտնում է Nzherald-ը:
Նշվում է, որ Քարդաշյանը դիմել է փաստաբաններին, ովքեր զբաղվում են ամուսնալուծություններով: Սակայն, աստղը չի սկսի ամուսնալուծության գործընթացը, քանի դեռ Ուեսթի վիճակը չի կայունացել:
Աղբյուրի տեղեկություններով՝ ռեպերն ունի մարդկանց փոքր շրջան, որոնց վստահում է, սակայն դրա մեջ չեն մտնում կինն ու վերջինիս ընտանիքը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Քանյեն Թվիթերի իր էջում գրել էր, որ ցանկանում է բաժանվել Քիմից: Ռեպերի խոսքով՝ արդեն երկու տարի է, ինչ փորձում է ամուսնալուծվել: Նա նաև մեղադրել է Քիմին՝ իրեն հոգեբուժարան ուղարկելու փորձի մեջ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



