Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը իշխանական պատգամավորների առերևույթ բիզնես գործունեությունը չի տեսնում, թե չի ուզում տեսնել...

POLITICS

Իշխանությունների կողմից խնդիրներին խտրական մոտեցումը կարծես թե խրոնիկ է դարձել: Մի դեպքում նույն դրվագով անձը մեղավոր է, իսկ մյուս դեպքում ոչ, եթե իհարկե իշխանական շրջանակներին է հարում: Որպեսզի ասվածը մերկապարանոց չհնչի, կոնկրետ օրինակի շուրջ կառուցենք մեր խոսքը.
Վերջին օրերին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) հայտարարություն էր տարածել, թե իբր Գագիկ Ծառուկյանը կողմից հանրային ծառայության մասին օրենքի խախտման հիմքով, վարույթ է իրականացվելու: Սա այն դեպքում, երբ Գագիկ Ծառուկյանը երբեք չի թաքցրել իրեն՝ սեփականության իրավունքով պատկանող ձեռնարկատիրությունները, որոնք սակայն, օրենքով սահմանված կարգով հանձնված են հավատարմագրային կառավարման: Վերջին հայտնի իրադարձություններից հետո, օբյեկտիվորեն կառավարումն իրականացնող կազմակերպության կառավարիչի փոխարինման հարց է առաջ եկել և այս պարագայում սեփականատերը՝ Գագիկ Ծառուկյանը, առանց խախտելու որևէ նորմ, ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել նախկին կառավարչի տեղակալին: Այսինքն ըստ էության ամեն բան ըստ օրենքի է, բայց դե ԿԿՀ-ն անհասկանալի պատճառաբանությամբ վարույթ հարուցելու հայց է ներկայացրել:
Բնականաբար այս գործընթացի կուլմինացիան ԿԿՀ-ի հեղինակազրկումն է լինելու, որովհետև ակնհայտ է, որ սա քաղաքական պատվերի հետևանք է:
Հիմա խոսենք շատ ավելի առերևույթ դեպքից, երբ իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը, Սևանի ափին գտնվող և իրեն պատկանող White Shorja լողափում, անձամբ փարթի է կազմակերպել, անձամբ այնտեղ գտնվելով անգամ տեսախցիկն է ֆիքսել, թե ինչպես է ցուցումներ տալիս, ինչպես է հետևում ամբողջ ընթացքին և այլն: Մի խոսքով ակնհայտ է, որ պատգամավոր Սարգսյանը խախտում է օրենքն ու պատգամավորական գործունեության հետ միաժամանակ զբաղվում է նաև բիզնեսով: ԱՅս դեպքում սակայն ինչպես տեսնում ենք ԿԿՀ-ն հերմետիկ փակել է աչքերն ու ականջները և կոնկրետ փաստերի հիման վրա չի ցանկանում վարույթ հարուցել, որովհետև չունի նման հրահանգ կամ էլ «սվոյներին» է պաշտպանում ուղղակի: Այստեղ արդեն այդ հանձնաժողովի անաչառության կամ անկախության մասին խոսելն ավելորդ է, դա հերթական լծակն է՝ ընդդիմադիրների նկատմամբ ճնշումներ իրականացնելու համար:
Հա մեկ կարևոր դիտարկում ևս, Հայկ Սարգսյանի կազմակերպած փարթիի ժամանակ, ոչ ոք դիմակ չէր կրում, այսինքն խախտվել է նաև պարետի որոշումը և այս օրերին, Սևանի ափին խիստ վերահսկողությունից դուրս է մնացել Հայկ Սարգսյանի լողափը, ինչը կրկին վկայում է ընտրովի մոտեցման մասին:
Ի դեպ Հայկ Սարգսյանի դեպքը միակը չէ, եթե այս օրերին շրջեք Հայաստանում գտնվող հանգստյան գոտիներով, ապա կտեսնեք նաև իշխանական այլ պատգամավորների, ովքեր կրկին զբաղված են բիզնես գործունեությամբ, իրենց պատկանող հանգստյան վայրերում:
Ինչ է ստացվում, նախկին արատավոր բարքերը այսօր էլ շարունակում են տիրել, փոխվել են միայն դեմքերը, երևույթը սակայն, նույնն է մնացել: Հետևությունները թողնում եմ ընթերցողին, արդյո՞ք սա էինք ուզում մենք...

ֆեյսբուքյան իր էջում գրում է Գուրգեն Սահակյանը

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank