Բուհ չընդունված դիմորդներն ու իրենց ծնողները կրկին ԿԳՄՍՆ դիմաց են, շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
VIDEOԲուհ չընդունված դիմորդներն ու ուսանողները այսօր՝ հուլիսի 27-ին կրկին հավաքվել են ԿԳՄՍՆ դիմաց՝ շարունակելու իրենց բողոքի ակցիան:
Ակցիայի կազմակերպիչ, դիմորդներից մեկի ծնող Մասիս Բաբայանը հորդորեց հավաքվածներին պահել սոցիալական հեռավորություն, հանգստություն: Վերջինս էլ գնաց տեղյակ պահելու, որպեսզի նախարարն ընդունի իրենց:
Հիշեցնենք, որ բուհերից դուրս մնացած ուսանողներն ու նրանց ծնողները բողոքում էին՝ դժգոհելով քննությունների արդյունքներից ու կրթական գերատեսչության նոր մոտեցումից։ 7-8 բալ ստացած դիմորդներն ընդունվել են, իսկ 16 և ավել բալ ստացած շատ դիմորդներ չեն ընդունվել, քանի որ այս տարի կարևորվել է մասնագիտությունը, և առաջնայնությունը տրվել է ոչ թե որևէ առարկայից բարձր ստացողներին, այլ տվյալ մասնագիտությունն առաջին հայտով նշածներին։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



