Մի տրվեք սադրանքներին․ Կիևի հայկական և ադրբեջանական համայնքների երիտթևի ներկայացուցիչների կոչը (տեսանյութ)
SOCIETYՎերջին օրերին աշխարհի տարբեր երկրներում հայերի և ադրբեջանցիների միջև բախումներ են տեղի ունենում այն բանից հետո, երբ Ադրբեջանի զինված ուժերը սադրիչ գործողություններ իրականացրին և լարվածություն առաջացրին Տավուշի սահմանային գոտում։ Այս կապակցությամբ, Կիևի հայկական և ադրբեջանական համայնքների երիտթևի ներկայացուցիչները հանդես են եկել կոչով՝ դադարեցնել բռնությունները, չտրվել սադրանքներին ու կանգնեցնել նրանց, որոնք սադրում են այդ անկարգությունները:
«Ես դեպքի վայրում եմ եղել, ոչ մի հայ էլ չկար այնտեղ, հայտնի չէ, թե ում հետ է կռիվը եղել: Հնարավոր է՝ նույնիսկ ուկրաինացու, ադրբեջանացու հետ»,- ասում է ուկրաինաբնակ ադրբեջանցի երիտասարդը և շեշտում՝ Ադրբեջանում դեղին մամուլն ավելի շատ է, քան «նորմալ» լրագրողները:
Մանրամասները՝ ԼՈՒՐԵՐ․com-ի տեսանյութում
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



