UFC-ի նախագահը խոստացել է հրաժեշտի մենամարտ կազմակերպել Նուրմագոմեդովի համար
SPORTUFC-ի նախագահ Դանա Ուայթը հայտարարել է, որ խառը մենամարտերի թեթև քաշային կարգում չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովն այս տարի կարող է իր վերջին մենամարտը անցկացնել:
«Նուրմագոմեդովին UFC-ում մնացել է անցկացնելու 2 մենամարտ: Կասկած չկա, որ նրա առաջիկա մրցակիցը լինելու է Ջասթին Գեթժին, սակայն մենք չգիտենք, թե նրանից հետո ում հետ կմենամարտի Խաբիբը:
Հնարավոր է՝ Նուրմագոմեդովի մրցակիցը լինի Քոնոր Մաքգրեգորը, կարող է լինել նաև Սեն-Պյերը: Մենք հրաժեշտի մենամարտ կկազմակերպենք նրա համար»,- Ուայթի խոսքը փոխանցում է MMAJunkie-ն:
Նախնական տեղեկություններով՝ Ջասթին Գեթժիի և Խաբիբ Նուրմագոմեդովի մենամարտը տեղի կունենա ընթացիկ տարվա սեպտեմբերին:
Հիշեցնենք, որ UFC 249 մրցաշարում Ջասթին Գեթժին տեխնիկական նոկաուտով հաղթանակ տարավ իր հայրենակից Տոնի Ֆերգյուսոնի նկատմամբ: