Yerevan, 12.April.2026,
00
:
00
BREAKING


Համաշխարհային տնտեսության ազդեցությունը կենսաթոշակային ֆոնդերի վրա․ Ամունդի–ԱԿԲԱ

SOCIETY

Կորոնավիրուսային համաճարակը համաշխարհային տնտեսության համար նոր մարտահրավերներ ու դժվարություններ ստեղծեց: Ճգնաժամը տարածվեց գրեթե բոլոր ոլորտների վրա՝ ստեղծելով տնտեսական խորը անկման բոլոր նախադրյալները:  Տնտեսական դժվարություններից անմասն չմնաց նաև Հայաստանը:

«Կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված 2020թ.–ի 1-ին կիսամյակում համաշխարհային տնտեսությունը հայտնվեց աննախադեպ խորը ճգնաժամի մեջ: Համաձայն վերջին կանխատեսումների, համաշխարհային տնտեսական անկումը 2020թ.–ին կկազմի մինուս 4.3%։ Որոշ երկրների գծով անկումը կարող է հասնել նույնիսկ երկնիշ թվերի։ Հայաստանը, լինելով համաշխարհային տնտեսության մաս, ևս բացասաբար արձագանքեց: Դրամավարկային և հարկաբյուջետային խթանների համակցությունը կօգնի ակտիվացնել համաշխարհային տնտեսությունը: Սակայն, ինչպես համաճարակի ցիկլի դեպքում էր, տնտեսությունների վերականգնումը ևս տեղի կունենա հաջորդական փուլերով: Այսինքն, դրանք կվերականգնվեն տարբեր ժամանակահատվածներում և տարբեր արագությամբ։

2020թ.–ի 1-ին եռամսյակում արձանագրված խորը անկումից հետո, համաշխարհային ֆինանսական շուկաները 2-րդ եռամսյակը մեկնարկեցին դրական միջավայրում՝ պայմանավորված տարբեր կառավարությունների և կենտրոնական բանկերի կողմից ցուցաբերած աննախադեպ ծավալի օժանդակությամբ: Արդյունքում, ամբողջ 2-րդ եռամսյակի ընթացքում ռիսկային ակտիվները՝ հատկապես բաժնետոմսերը, բավականին արագ վերականգնվեցին, նույնիսկ ավելի արագ, քան սպասվում էր։ Հայաստանյան ֆինանսական շուկան ևս դրական արձագանքեց: Մասնավորապես, տարվա 1-ին եռամսյակում արձանագրվեց որոշակի անկում, բայց 2-րդ եռամսյակի ընթացքում այն վերականգնվեց՝ արտահայտվելով փոխարժեքի կայունացմամբ և պարտատոմսերի գների աճով։ Նշված բոլոր գործոնները նպաստեցին, որպեսզի Ամունդի–ԱԿԲԱ-ի կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերի եկամտաբերությունը վերականգնվի, որի միջին տարեկան ցուցանիշը 2020թ.–ի հունիսի վերջի դրությամբ տատանվել է 8.8-9.3%-ի սահմանում՝ կախված ֆոնդի տեսակից: Միայն այս տարվա 2-րդ եռամսյակի ընթացքում Ամունդի-ԱԿԲԱ–ի կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների մեծությունը աճել է շուրջ 10%-ով կամ 14 մլրդ դրամով՝ հունիս ամսվա վերջի դրությամբ կազմելով ավելի քան 149 մլրդ դրամ։ Նշված աճը պայմանավորված է ինչպես մասնակիցների կողմից սոցիալական հատկացումներով, այնպես էլ՝ դրական եկամտաբերությամբ: Եթե մեկ խոսքով ամփոփենք, ապա ֆոնդերի եկամտաբերությունը գրեթե ամբողջությամբ վերականգնվել է, բայց դեռ վաղ է ենթադրել, որ կրկին անկում չենք ունենա, քանի որ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված անորորշությունները դեռ շարունակվում են: Համաճարակի հնարավոր 2-րդ ալիքը, ինչպես նաև հնարավոր աշխարհաքաղաքական ռիսկերն  ու պարտքի ավելի բարձր մակարդակը այն գործոններն են, որոնք կարող են մոտ ապագայում հանգեցնել առավել մեծ տատանողականության: Այս ճգնաժամը մեկ անգամ ևս փաստեց ֆոնդերի կառավարման գործընթացում ֆրանսիական Ամունդիի կողմից կիրառվող և հայաստանյան Ամունդի-ԱԿԲԱ–ի կողմից տեղայնացված մոտեցումների կենսունակությունն ու ճկունությունը, որի հիմքում դրված են ընտրողականության և դիվերսիֆիկացիայի առանցքային սկզբունքները. դիվերսիֆիկացիա՝ ըստ երկրների և աշխարհամասերի, ըստ արժույթների, ակտիվների դասերի, արժեթղթերի և թողարկողների։

«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ՓԲ ընկերությունը հիմնադրել են ԱԿԲԱ Բանկն ու Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչ ֆրանսիական ‹‹Ամունդի›› ընկերությունը:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

 

Ընկերությունը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։

 

Ֆոնդերի նախկին եկամտաբերության ցուցանիշները չեն հանդիսանում հստակ կողմնորոշիչ ընթացիկ կամ ապագա եկամտաբերության ցուցանիշների համար:

 

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding