Apple-ը կհետաձգի նոր iPhone-ի վաճառքի սկիզբը
INTERNATIONAL NEWSԱմերիկյան Apple ընկերությունը կհետաձգի նոր iPhone-ի վաճառքի սկիզբը, The Verge-ն մեջբերում է ընկերության ֆինանսական տնօրեն Լուկա Մաեստրիի խոսքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Համապատասխան հայտարարությունը Մաեստրին արել է ընկերության ներդրողների հետ հեռուստակոնֆերանսի ժամանակ:
«Անցած տարի սեպտեմբերին մենք սկսեցինք նոր iPhone-ներ վաճառել, սակայն այս տարի մենք սպասում ենք, որ մատակարարումները սկսվեցն մի քանի շաբաթ ուշ»,-ասել է նա:
Սովորաբար ընկերությունը նոր սմարթֆոնները ներկայացնում է սեպտեմբերի կեսերին, իսկ վաճառքը սկսվում է ամսվա վերջին:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Apple-ն այս տարի 4 սմարթֆոն կներկայացնի, որոնք կունենան 5G տեխնոլոգիա եւ OLED էկրաններ: Նոր սմարթֆոնները կկոչվեն iPhone 12, iPhone 12 Plus, iPhone 12 Pro եւ iPhone 12 Pro Max:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



