«Գահերի խաղը» 21-րդ դարի լավագույն հեռուստասերիալ է ճանաչվել՝ ըստ հեռուստադիտողների
CULTUREԱմերիկյան HBO հեռուստաալիքի «Գահերի խաղը» հեռուստանախագիծը 21-րդ դարի լավագույն հեռուստասերիալ է ճանաչվել, հայտնում է Digital Spy պորտալը՝ հղում տալով հեռուստադիտողի քվեարկության արդյունքներին։
Աղբյուրը մանրամասնում է, որ քվեարկողներին խնդրել են ընտրել 150 սերիալից և հեռուստաշոուից, որոնց պրեմիերան կայացել է 2000 թվականից հետո:
Նշվում է, որ ցուցակի երկրորդ տեղում է հայտնվել «Շատ տարօրինակ գործեր» հեռուստասերիալը, երրորդում՝ «Դոկտոր Ով» գիտաֆանտաստիկ սերիալը։
Ցուցակի լավագույն տասնյակում են հայտնվել նաև «Շերլոկ», «Ամբողջ ծանրությամբ», «Բրիտանիայի լավագույն հացթուխը», «Սպանելով Եվային», «Գևին և Սթեյսի», «Ծառայողական պարտականություն» և «Չեռնոբիլ» սերիալները։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



