Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Ամենևին ցանկություն չունեի անդրադառնալ Լոռու մարզպետի մտքի պարբերական առկայծումներին. Մամիկոն Ասլանյան

BLOG

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ամենևին ցանկություն չունեի անդրադառնալ Լոռու մարզպետի մտքի պարբերական առկայծումներին,նույնիսկ վերջերս նրա կողմից անհասկանալի,ակնհայտ անհիմն քննադատություններին արձագանքելու գայթակղությունը զսպում էի։Երեկ հերթական անգամ սույն պաշտոնյան փայլել է իր "հերոսանալու" մոլուցքի մեջ և վանաձորցուն,պաշտոնյային ոչ հարիր վարք է դրսևորել ու իրեն վերագրելով ամենակարողության երևակայական միֆը,
ակցիա է արել ու ապամոնտաժված բուդկայի կոնստրուկցիաները շալակել֊բերել է քաղաքապետարան(ուժեղ լինելը երևի դա է)` բացառիկ անհարգալից վերաբերմունք դրսևորելով քաղաքի ու քաղաքացու նկատմամբ,քանի որ այդ շենքը ոչ իմ պապի տունն է,ոչ` իր։Ի դեպ,այս մարդու"սկզբունքայնության" ու "ազնվության" մասին Լոռիում "լեգենդներ" են պտտվում ու ֆոլկլոր է զարգանում,իսկ իմ անսկզբունքայնությունն(ընդունում եմ) այս պարագայում կայանում է նրանում,որ ապօրինի տեղադրված տաղավարն ապամոնտաժելու կամ տեղափոխելու համար քաղաքապետարանն ու ոստիկանությունը համատեղ ,ժամը 20.00ից մինչև 22.00 տեխնիկական և մի քանի այլ խոչընդոտների պատճառով տաղավարը չեն հասցրել ապամոնտաժել և վրա է հասել "մեծն" ու "ամենազոր" մարզպետը և Աին֊ին հրահանգել է տաղավարն ապամոնտաժել ու կինո է նկարահանել,չնայած որ ապօրինի տաղավարը հեռացնելուն ուղղված քայլեր կատարել եմ և ես,և Վանաձորի ավագանու անդամները,մարզպետը չէ,որ միակ շահագրգիռ անձն է եղել։

Դա նույնն է,որ որևէ քաղաքացի իմանա ինչ֊որ գյուղում խոտի սակավության մասին ու մի խուրձ խոտ վերցնի,իջնի մարզպետի մակարդակին ու խոտը դնի մարզպետարանի դիմաց։Համոզված եմ,ոչ մեկս չէինք հարգի այդ դրսևորումը։

Օդում համառորեն պտտվող լուրերի համադրումը թույլ է տալիս եզրակացնելու,որ ամենևին պատահական չէ այս պաշտոնյայի կողմից վերջին շրջանի ակտիվությունը,իմ նկատմամբ ընդգծված սուր շեշտադրումները,քաղաքում ընթացող շինարարություններին անհարկի խոչընդոտելը,սուբվենցիոն ծրագրերի նկատմամբ բացահայտ ոչ գործըներային վերաբերմունքը։Չար լեզուներն ասում են,որ մարզպետին դուր չեն գալիս քաղաքում տեղի ունեցող դրական փոփոխությունները,քանի որ դա որոշակիորեն չի համընկնում մարզպետի պլանների հետ։Իհարկե,ես հասկանում եմ ու որոշ պահերի նաև հանդուրժողականություն եմ դրսևորում,քանի որ հակված եմ աշխատանքով զբաղվելուն,եղած թերությունների վերացմանը հետևողական լինելուն,հաճախ ուղղակի գտնում եմ,որ ճիշտը լռելն ու գործով զբաղվելն է,քանի որ պաշտոնն Աստծո շնորհ չէ,պաշտոնը որոշակի ժամանակահատվածում ծառայություն է,ինքնադրսևորվելու շանս է` ի շահ քաղաքի,մարդկանց,մանավանդ որ,կյանքը պաշտոնով չի սկսվում ու չի ավարտվում,դա մեզ ուժեղ ու զոռբա չի դարձնում,անպատկառ ու ցինիկ `առավել ևս,և ընդհանրապես, մարզպետի կամ քաղաքապետի պաշտոնը շատ ավելի բարձր ու ընդգրկուն է,քան մարզպետն է պատկերացնում։Հիմա ուղղակի հորդորում եմ զուսպ լինել ու տեղավորվել պաշտոնականության շրջանակներում.աուու,մյաու,հաֆ֊հաֆ շարքի կենդանական բացականչությունները հարիր չեն պետական պաշտոնյային։

Հ.գ. գրածս ամենևին դեբատի վերածելու նպատակ չի հետապնդում,ես նման ցածրակարգ երկխոսությունների սիրահար չեմ։Ինձ էլ թող ներեն համաքաղաքացիներս թե բացթողումների,թե այս նյութի բառամթերքի համար։

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan