Անխուսափելի է, բոլորդ վարակվելու եք․ Կորոնավիրուսից բուժված Բրազիլիայի նախագահն ափսոսանք է հայտնել
INTERNATIONAL NEWSԲրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն, ով վերջերս է բուժվել կորոնավիրուսից, հայտարարել է, որ վարակվելու են բոլորը: Այս մասին հայտնում են «Folha de Sao Paulo»-ն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Ես գիտեի, որ մի օր վարակվելու եմ, ցավոք սրտի, կարծում եմ, որ գրեթե բոլորդ վարակվելու եք»,-ասել է նա: Բոլսոնարուն շեշտել է, որ գտնվում է ռիսկի խմբում, և նաև ափսոսանք է հայտնել կորոնավիրուսից մահացությունների կապակցությամբ:
«Մարդիկ ամեն օր մահանում են մի շարք պատճառներով, այսպիսին է կյանքը»,-եզրափակել է իր խոսքը նախագահը:
Կորոնավիրուսով Բոլսոնարուի վարակված լինելու մասին հայտնի է դարձել հուլիսի 7-ին: Այնուհետև նա ինքն է հայտնաբերել հիվանդության առաջին ախտանիշները: Հուլիսի 25-ին Բրազիլիայի նախագահը հայտնել է ապաքինվելու մասին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



