Իրանում ձերբակալվել է «ԱՄՆ-ից հովանավորվող» խմբավորման պարագլուխը
INTERNATIONAL NEWSԻրանի իշխանությունները հայտարարել են, որ ձերբակալել են «ԱՄՆ կողմից աջակցություն ստացող» ահաբեկչական խմբավորման պարագլխի։ «Թոնդար» կոչվող կազմակերպության ղեկավարը, ըստ իրանական կողմի հայտարարության, իրավապահների ձեռքն է ընկել հատուկ գործողության արդյունքում։ Այս մասին հայտնում է kommersant.ru-ն։
Այս խմբավորմանն իրանական կողմը մեղադրում է 2008 թվականին Շիրազում մզկիթի պայթեցման ահաբեկչական գործողության մեջ, որին զոհ էր դարձել 10-ից ավելի մարդ, ևս 2 հարյուրից ավելի մարդ վիրավորվել էր։ Թեհրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն է պատասխանատվություն կրելու այդ գործողության համար։
Իսկ բուն խմբավորումը հանդես է գալիս Իրանում շահական պետական կառավարման համակարգը վերականգնելու օգտին, ինչը հակասում է Իսլամական Հանրապետության ամբողջ տրամաբանությանը։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



