7 գործողություն, որոնք պետք է անել մինչ 40 տարեկանը. ապագա, որը կառուցում ես այսօր
LIFEՍկսեք հետևել այս խորհուրդներին հենց հիմա, որպեսզի հետո անցյալ վերադառնալու ցանկություն չլինի և չփոշմանեք չարած գործերի համար:
Հոգ տարեք Ձեր մասին
Թվում է, որ երիտասարդության խենթ օրերը արդեն անցյալում են, ու հիմա կսկսեք նորմալ կյանքով ապրել: Սակայն կան շատ փոքր բաներ, որոնք կարող են փչացնել 40-ամյա Ձեր ինքնազգացողությունը: Անքնություն, նստակյաց կյանք, վատ սնունդ, օրական 5 բաժակ սուրճ, սրանք այն բաներն են, որոնք միանգամից կփչացնեն օրգանիզմը: Լավ կլինի օրական 7-8 ժամ քնեք, շատ բանջարեղեն ուտեք, ջուր խմեք և քայլեք:
Մի ծախսեք ողջ վաստակածը
Սկսեք ծերության համար գումար խնայել: Ամեն ամսյա աշխատավարձի 10% խնայեք: Դա կօգնի, որպեսզի պարտքեր չունենաք, ինչպես նաև պատրաստ լինեք ամեն բանի: Ոչ ոք չգիտեր որ 2020 թվականին մարդկանց մեծամասնությունը կկորցնի աշխատանքը վիրուսի պատճառով:
Հարազատների հետ շատ ժամանակ անցկացրեք
40 տարեկանում կարող եք հիշել այն լավ ընկերոջը, ով հիմա միայն ծննդյան օրերին է հիշում Ձեզ: Մարդկանց ուշադրություն է պետք: Երբ միշտ զբաղված եք աշխատանքով, ուրեմն իմացեք, որ հարազատներին կորցնելու մեծ հավանականություն ունեք: Ժամանակ ու ուշադրություն հատկացրեք նրանց, ովքեր Ձեզ համար շատ կարևոր են ու հարազատ են:
Շարունակությունը՝ այստեղ