Գագիկ Ծառուկյանը երբեք էլ հետ չի կանգնում իր տված խոստումներից
POLITICSՄամուլում սկսել են տեղեկություններ տարածվել, թե ԲՀԿ առանջորդ Գագիկ Ծառուկյանն այլևս չի ցանկանում համագործակցել արտախորհրդարանական այլ ընդդիմադիր ուժերի հետ: Եվ, չնայած, հասկանալի է, որ նման տեղեկություններ տարածողների հեղինակներն այդ ամենով փորձում են իրենց ինֆորմացիայի պակասն այդկերպ լրացնել, սակայն, համաձայնեք, որ ընտրված տարբերակը բավականին թույլ ու հեռանկար չունեցող ճանապարհ է, քանի որ բոլորին է հայտնի, որ Գագիկ Ծառուկյանը երբեք էլ հետ չի կանգնում իր տված խոստումներից:
Այնպես որ սենսացիա փնտրողներին կոչ ենք անում զերծ մնալ ԲՀԿ առաջնորդին առնչվող ստահոդ լուրեր տարածելու գայթակղությունից, իսկ հարցերի դեպքում օրենքով սահմանված կարգով դիմել Գագիկ Ծառուկյանին և առաջին դեմքից ստանալ հուզող հարցերի պատասխանները: Այդ ժամանակ, այլևս հարկ չի լինի օդում սենսացիաներ փնտրելու, այլ ամեն ինչ ավելի հստակ ու պարզ կդառնա:
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
Junius is back — with a new tournament and valuable prizes
3
From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6
4
Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
5
ZCMC Joins the United Nations Global Compact



