Ճապոնիայի ափերի մոտ հայտնաբերվել է անհայտ նավ՝ չորս դիերով
INTERNATIONAL NEWSՃապոնիայի առափնյա պահակազորը հայտնաբերել է Ճապոնական ծովում լողող մի փայտյա նավ, որում չորս մարդու դի կար, հայտնում է «Կիոդո» գործակալությունը:
Առափնյա պահակազորի աշխատակիցների տվյալներով նավը հայտնաբերվել է Խոնսյու կղզու հյուսիսում գտնվող Աոմորի պրեֆեկտուրայի ափի մոտ: Դիերը ձնրոսական ցանցով էին փաթաթված: Ենթադրվում է, որ զոհվածները կարող էին ժամանել ԿԴԺՀ-ից: Նավի վրա կորեական հիերոգլիֆներ էին պատկերված:
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, սա Ճապոնիայի ափի մոտ նման նավերի հայտնաբերման առաջին դեպքը չէ: Նոյեմբերի վերջին Իսիկավա կենտրոնական պրեֆեկտուրայի տարածքում հայտնաբերել էին նույն տիպի նավեր՝ 13 մարդկանց դիերով:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



