Հնդկաստանում ալկոհոլից ավելի քան 100 մարդ է մահացել
INTERNATIONAL NEWSՀնդկական Փենջաբ նահանգում աճում է անորակ ալկոհոլի օգտագործման հետեւանքով մահվան դեպքերի թիվը: Վերջին տվյալների համաձայն՝ զոհ է դարձել 104 մարդ: Տեղական իշխանությունները չեն բացառում, որ ալկոհոլից զոհերի թիվը կարող ավելի շատ լինել, հայտնում է RG-ն՝ վկայակոչելովThe Times of India-ն:
Ոստիկաններն արդեն 25 մարդ են ձերբակալել, որոնք կասկածվում են անորակ ալկոհոլային խմիչքների պատրաստման եւ իրացման մեջ: Մահվան առաջին 5 դեպքը գրանցվել էր մեկ շաբաթ առաջ Տառն Տարանի շրջանի երկու գյուղերում: Այնուհետեւ մահվան դեպքերի մասին հաղորդումներ սկսեցին ստացվել այլ բնակավայրերից:
Կեղծված ալկոհոլի նախնական զննումը ցույց է տվել դրա մեջ թունավոր դենատուրացված սպիրտի առկայությունը, որն օգտագործվում է լաքաներկային աշխատանքներում։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



