9 արտահայտություն, որոնք ավելի կարևոր են, քան «Ես քեզ սիրում եմ»-ը
LIFEՄարդիկ համարում են, որ արարքները բառերից կարևոր են: Սակայն երբեմն նաև որոշ արտահայտություններ շատ մեծ ազդեցություն են ունենում հարաբերություններում հաջողություն գրանցելու գործում: Դա կարող է լինել ոչ միայն «Ես քեզ սիրում եմ»-ը, այլ ամենասովորական «կներես»-ն ու «շնորհակալություն»-ը: Այժմ տեսնենք, թե ինչ արտահայտություններ է պետք հաճախ ասել զուգընկերներին սերն արտահայտելու համար:
- Դու կարող ես ինձ վրա հույս դնել:
-
Միշտ էլ ավելի հաճելի է այս արտահայտությունը լսել, քան՝ «Ահա, թե ինչ պետք է դու անես»-ը: Շատ կարևոր է, որ քո զուգընկերը քեզ համար պաշտպան լինի, քարե ամրոց, ուր դու հանգիստ ու ապահով կզգաս քեզ: Ձեր կողքին ունենալով այնպիսի մարդ, ով կօգնի ձեզ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես ու զգայական մակարդակում, դուք ավելի ինքնավստահ եք դառնում: Սակայն, միևնույն ժամանակ, պետք է հիշել, որ շարունակ զուգընկերոջ խնդիրները լուծելով` նա դադարում է ձեզ շնորհակալ լինել օգնության համար:
- Շնորհակալություն
Այս բառը կարող է բավականին դատարկ բան թվալ, սակայն երբեմն մենք մոռանում ենք այն արտաբերել: Զուգընկերոջը շնորհակալություն հայտնելը նրա մոտ սեփական կարևորության զգացում է հարուցում, ինչպես նաև հասկացնել է տալիս, որ դուք գնահատում եք այդ հարաբերությունները: Այդ պատճառով էլ հաջորդ անգամ, երբ ձեր կինը ձեզ համար համեղ ճաշ պատրաստի, անպայման նրան շնորհակալություն հայտնեք:
- Ես սխալ էի:
Շատ դժվար է հարաբերություններ կառուցել համառ մարդու հետ, կամ նրա հետ, ով երբեք իր սխալները չի ընդունում: Փոխհասկացվածության բանալին իրավիճակին ոչ միայն՝ իր, այլև՝ երկրորդ կեսի տեսանկյունից նայելու ունակությունն է: Պետք է կարողանալ ընդունել սեփական սխալները ու ստեղծված կոնֆլիկտի համար պատասխանատվություն կրել:
- Կներես ինձ:
Այս արտահայտությունն անբաժանելիորեն կապված է նախորդի հետ: Կատարյալ մարդիկ չկան, և բոլորն էլ սխալվելու իրավունք ունեն: Սակայն որքան վեճեր կարող են լուծվել սովորական «կներես»-ով: Ընդ որում, այն պետք է անկեղծորեն ասել, երբ դուք ամբողջովին կընդունեք ձեր մեղքը:
Շարունակությունը՝ այստեղ