Միացյալ Նահանգներում 6-ամյա տղան մահացել է կորոնավիրուսից. ԶԼՄ-ներ
INTERNATIONAL NEWSԱՄՆ Նեբրասկա նահանգի վեցամյա բնակիչ Դերիք Ռամիրես-Լոպեսը, ով պայքարում էր կորոնավիրուսի դեմ եւ երեք անգամ օրգանների փոխպատվաստման վիրահատություն էր տարել, մահացել է, հայտնում է Fox News-ը՝ վկայակոչելով ԶԼՄ-ները:
Ինչպես նշում է Omaha World-Herald-ը, տղան, ով պատրաստվում էր դպրոց գնալ այս տարի, տառապում էր մի շարք հիվանդություններից:
Դուգլասի շրջանի առողջապահության վարչությունից հայտնում են, որ հիվանդի մահվան պատճառը չի կարող հաստատվել, քանի դեռ մահվան վկայական չի ստացվել:
Վարչության մամուլի ծառայությունը նաեւ շեշտել է, որ մինչ այժմ շրջանում կորոնավիրուսից երեխաների մահվան դեպքեր չեն գրանցվել:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



