Մտքերով և սրտով Բեյրութում գտնվող մարդկանց հետ եմ․ ԱՀԿ-ն պատրաստ է օգնել
INTERNATIONAL NEWSԱռողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) աշխատանքներ է տանում Լիբանանի առողջապահության նախարարության հետ՝ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի արդյունքում տուժածներին բժշկական պարագաների մատակարարումն ապահովելու համար: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է ԱՀԿ Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանային բյուրոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մտքերով և սրտով Բեյրութում գտնվող մարդկանց հետ եմ, նրանց հետ, ովքեր կորցրել են իրենց սիրելիներին կամ վիրավորվել են տեղի ունեցած պայթյունի արդյունքում»,-Twitter-ում գրել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Գեբրիեսուսը:
«ԱՀԿ-ն պատրաստ է աջակցել կառավարությանը և առողջապահական համակարգի աշխատակիցներին՝ կյանքեր փրկելու գործում»,-ասել է նա:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



