Թուրքիայի հանգստավայրերում կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի կտրուկ աճ է գրանցվել
INTERNATIONAL NEWSԹուրքիայի առողջապահության նախարարության ղեկավար Ֆահրեթին Քոջան Twitter-ում գրել է, որ Ռուսաստանի հետ սահմանների բացումից հետո Թուրքիայի հանգստավայրերում վարակակիրների թիվը կտրուկ աճել է:
Ըստ նրա` վերջին օրերին կառավարությունը վարակման դեպքերի թվի լուրջ աճ է գրանցել, հայտնում է «Գազետա»-ն:
Նախարարը հավելել է, որ Թուրքիան կգործադրի բոլոր ջանքերը` վարակի բռնկումը կանխելու համար:
Օգոստոսի 4-ին հանրապետությունում հայտնաբերվել էր կորոնավիրուսով վարակման 1.083 դեպք, վերականգնվել է 994 մարդ, 18-ը մահացել է:
Ռուսաստանը Թուրքիայի հետ օդային հաղորդակցությունը վերսկսել էր օգոստոսի 1-ին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



