Լուկաշենկոն Մինսկ կհրավիրի Ուկրաինայի և Ռուսաստանի գլխավոր դատախազներին
INTERNATIONAL NEWSԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկ կհրավիրի ՌԴ եւ Ուկրաինայի գլխավոր դատախազներին՝ հետաքննելու «ձերբակալված զինյալների» հետ կապված իրավիճակը, հաղորդում է «Բելթա»-ն:
«Այդ պարապ զրույցները վերացնելու համար ես Ուկրաինայի եւ Ռուսաստանի գլխավոր դատախազներին կխնդրեմ Մինսկ գալ: Ես երեկ այդ հարցով երկար զրուցել եմ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Իմ դիրքորոշւմը պարզ է. մենք ունենք օրենքներ, նրանք իրավախախտումներ են կատարել Բելառուսի տարածքում»,-ասել է նա:
Նրա խոսքով՝ դա լուրջ խնդիր է, որին պետք է վերջ դրվի:
Լուկաշենկոն նշել է, որ այդ թեմայի շուրջ մեծ աղմուկ է բարձրացել: «Պետք չէ բղավել հեռուստացույցով: Այս դեպքում արկղը չի օգնի: Կգործենք բացառապես օրենքով: Հարցի քաղաքականացում չի կարող լինել»,-հավելել է նա:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



