ՄԱԿ գլխավոր քարտուղարը համաշխարհային հանրությանը կոչ է արել վերացնել միջուկային զենքը
INTERNATIONAL NEWSՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ԱՄՆ-ի կողմից Հերոսիմայի ատոմային ռմբակոծության 75-րդ տարեդարձի կապակցությամբ, կոչ է արել աշխարհի երկրներին հրաժարվել միջուկային զենքից: Այս մասին նա հայտարարել է իր տեսաուղերձում, հայտնում է MK-ն:
Նա նշել է, որ իր գոյության առաջին իսկ օրվանից ՄԱԿ-ը անհրաժեշտ է համարել ոչնչացնել միջուկային զենքը: Սակայն այդ նպատակին հասնել դեռ չի հաջողվել, ասել է Գուտերեշը: Նրա խոսքերով՝ միջուկային զենքի վերահսկման նախկինում կնքված պայմանագրերը այժմ ոչնչացման եզրին են:
Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծիք էր հայտնել, որ միջուկային դիմակայության ռիսկերը վերջերս մեծացել են, իսկ անվտանգության ոլորտում իրավիճակը դեգրադացվում է:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



