Կորոնավիրուսով ութ հիվանդներ մահացել են Հնդկաստանի հիվանդանոցում բռնկված հրդեհի հետեւանքով
INTERNATIONAL NEWSԿորոնավիրուսով ութ հիվանդներ մահացել են Հնդկաստանի արեւմուտքում հիվանդանոցում բռնկված հրդեհի հետեւանքով, հայտնում է Associated Press-ը:
Ողբերգությունը տեղի է ունեցել Գուջարաթի Ահմեդաբադ քաղաքի «Շրեյ» հիվանդանոցում:
Հրդեհը մարելու համար դեպքի վայր է ուղարկվել 15 մեքենա: Հրդեհը մեկուսացվել է վերակենդանացման բաժանմունքում եւ մարվել է ընդամենը կես ժամվա ընթացքում:
Նշվում է, որ 35 պացիենտներ ուղարկվել են այլ հիվանդանոցներ:
Ըստ Գուջարաթի կառավարության ներկայացուցչի՝ հրդեհի պատճառը կարճ միացումն է։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



