Գագիկ Ծառուկյանին թուլացնելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման
POLITICSԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդեպ իրականացվող ցանկացած քայլ, որն ուղղված կլինի քաղաքական ու հասարակական գործչին թուլացնելուն, դատատապարվելու է ձախողման, քանի որ դրանց հիմքում որևէ լուրջ և հիմնավոր փաստարկներ չկան: Եվ որքան էլ իրավապահ մարմինները փորձեն տարբեր անձանց վրա ճնշումներ գործադրելով, այսպես ասած՝ ապացույցներ կորզել, միևնույն է դրանք չի հաջողվելու կապել Գագիկ Ծառուկյան անձի հետ, քանի որ նա լինելով կուսակցության առաջնորդ այն ղեկավարել է դեմոկրատական սկզբունքներով: Եվ տեղական կառույցների ղեկավարները իրենք են կազմակերպել բոլոր գործընթացները, իսկ թե դրանք ինչ սկզբունքներով են իրականացվել և ընթացել Ծառուկյանը տեղյակ չէ:
ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցությունը մասնատելու փորձերը ևս չեն կարող թուլացնել կուսակցության դիրքերը, քանի որ, անկախ ամեն ինչից, այն եղել և շարունակում է մնալ կուռ և համախմբված: Իսկ խմբակցությունից մեկ-երկու պատգամավորի դուրս գալը հակառակ իշխանությունների սպասելիքներին, է՛լ ավելի կամրացնի խմբակցությունը ներսից:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



