Exclusive. «Նա երկուսիս էլ նման է». Սոնա Հովհաննիսյանը՝ իր եւ Միշոյի որդու, իրենց կարանտինային առօրյայի, Թանկյանի հետ մտերմության ու Լարի Քինգի հետ ռիսկային հարցազրույցի մասին
LIFENEWS.am STYLE-ը գրում է
ԱՄՆ-ում հայտնի հաղորդավարուհի, պրոդյուսեր Սոնա Հովհաննիսյանի եւ ռեփեր Միշոյի ընտանիքում տարեսկզբին գրանցվեց սպասված համալրում՝ ծնվեց նրանց որդին: Հաղորդավարուհին նշում է՝ մայրությունն օրհնված բերկրանք է իր կյանքում, բայց նաեւ չի դադարում աշխատել իր նախագծի շուրջ: Սոնան վերջերս ներկայացրել է իր «ՀայԲրենդ»/HyeBrand հաղորդաշարի նոր թողարկումը՝ աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանի մասնակցությամբ: NEWS.am STYLE-ի հետ անկեղծ հարցազրույցում հաղորդավարուհին առաջին անգամ խոսել է մայրության ու որդու մասին: Սոնայի հետ նաեւ զրուցել ենք իր եւ Միշոյի կարանտինային առօրյայի, Թանկյանի հետ մտերմության եւ նոր նախագծերի շուրջ:
Սոնա, տարին քեզ համար սկսվեց մեծ փոփոխությամբ, կարելի է ասել՝ օրհնանքով՝ լույս աշխարհ եկավ ձեր որդին: Ի՞նչ փոփոխւթյուններ նա իր հետ բերեց քո կյանք:
Հետաքրքիր է… ամբողջ կյանքիս ընթացքում մտածել եմ, որ միայն մեկ երեխա եմ ցանկանում ունենալ, բայց այն վայրկյանին, երբ նա ծնվեց, ինքս ինձ մտածեցի՝ «Երանի՜ այս հրաշքը կարողանայի վերապրել»: Իսկապես, ճիշտ են ասում՝ այսպիսի ուրիշ զգացմունք չկա: Նրա ժպիտն առաջին բանն է, որը հիմա ամեն առավոտ սպասում ենք տեսնել: Եւս մի զարմանալի բան կա՝ դու դառնում ես ավելի արդյունավետ ու արագ, քանի որ գիտակցում ես, որ մինչ երեխան քնած է, շատ քիչ ժամանակ ունես, որպեսզի շատ բաներ կարողանաս հասցնել:
Արդեն ակնհա՞յտ է, թե ում է նա նման՝ քե՞զ, թե՞ Միշոյին:
Մեր ընկերներից ոմանք ասում են, որ նա երկուսիս էլ հավասարապես նման է, բայց շատերը Միշոյին են նմանեցնում:
Սոնա, հղիությունից հետո ավելորդ քաշի խնդիր ունեցե՞լ ես:
Հղիությանս ընթացքում շատ զգույշ եմ եղել, որպեսզի ավելորդ քաշ ձեռք չբերեմ, այնպես որ՝ շատ կիլոգրամներ կորցնելու խնդիր չեմ ունեցել, բայց վերջին 2 կգ-ից ազատվելը ամենադժվարն է եղել, հատկապես, երբ մարզասրահները փակ էին կարանտինի շրջանում:
Կարանտինի ընթացքում եւ, հատկապես, խիստ արտակարգ դրության շրջանում, բոլորն ավելի շատ ժամանակ էին անցկացնում տանը՝ երեխաների, սիրելիների կողքին: Այդ շրջանում ինչ-որ նոր բացահայտումներ արե՞լ եք դու եւ Միշոն ձեր մեջ՝ եւ որպես զույգ, եւ արդեն նաեւ՝ որպես ծնողներ:
Մեզ համար անսովոր բան չէ միասին շատ ժամանակ անցկացնելը, այնպես որ հավանաբար՝ ոչ: Մենք երկուսս էլ բնույթով արկածախնդիր ենք, եւ մեզ համար անսովոր էին ճամփորդության կամ այլ գործողությունների սահմանափակումները, բայց մենք կարողանում ենք ցանկացած իրավիճակում գտնել հետաքրքիր զբաղմունք. մեր տունը, ժամանակ առ ժամանակ, վերածում էինք ակումբի, կինոթատրնի, մարզասրահի, եւ այն ամենի, ինչը թելադրում էր այդ պահին մեր տրամադրությունը: Նաեւ ավտոմեքենայով ենք հաճախ ճամփորդում:
Ավելին...