Վրաստանում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 25 նոր դեպք
INTERNATIONAL NEWSՎերջին օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 25 նոր դեպք, ևս 10 մարդ առողջացել է: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:
Վրաստանում, ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1250 դեպք, վարակվածներից 1010-ն ապաքինվել է, 17-ը` մահացել:
7068 մարդ գտնվում է կարանտինային գոտիներում, ևս 242-ը հսկողության տակ է հիվանդանոցներում:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 20 026 211 է, մահացել է 734 025 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



