ԱՄՆ-ը լրացուցիչ օգնություն կուղարկի Լիբանան
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունները լրացուցիչ օգնություն կուղարկեն Լիբանան՝ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքները վերականգնելու համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք Լիբանանի վերաբերյալ շատ կարևոր կոնֆերանս ենք անցկացրել: Շատ հարցեր են մշակվել
, շատ երկրներ մտադիր են օգնել»,-ասել է Սպիտակ տան ղեկավարը:
Հարցին, թե ինչ քանակի օգնություն կուղարկի ԱՄՆ-ն, Թրամփը պատասխանել է. «Այն շոշափելի օգնություն կլինի»:
ԱՄՆ նախագահը չի նշել թվեր, միաժամանակ հիշեցնելով, որ ԱՄՆ-ն արդեն ուղարկել է C-17 ռազմական տրանսպորտային երեք ինքնաթիռ՝ սննդով և բժշկական պարագաներով:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



