Չավուշօղլուն սադրանք է անվանել Բոսֆորն անցնող ռուսական ռազմանավի վրա հրթիռով կանգնած զինվորին
INTERNATIONAL NEWSԱյսօր բոսֆորի նեղուցով անցնող ռուսական ռազմանավում հրթիռն ուսին կանգնած զինվորը սադրանքի դրսեւորում է։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Մեւլութ Չավուշօղլուն նշել է, թե Բոսֆորով անցնող ռազմանավն ուրիշ է, Թուրքիայի սահմանը խախտող օդանավը՝ ուրիշ։ «Բոսֆորով անցումը կարգավորվում է Մոնտրոյի միջազգային համաձայնագրով։ Այդ նավերի անցումը որեւէ վտանգ չի ներկայացնում։ Մենք միայն մեր օդային սահմանը խախտելու դեպքերն ենք սպառնալիք դիտում եւ պատասխան քայլ իրականացնում։ Այդ պատճառով ռուսական ռազմանավի տախտակամածին հրթռն ուսին կանգնած զինվորը կամ հակաօդային հրթիռների կայանքները պատրաստի պահած անցնելը որպես սադրանք եմ որակում»,-ասել է Մեւլութ Չավուշօղլու։
Նշենք, որ Բոսֆորի նեղուցով անցնելու ժամանակ ռուսական «Ցեզար Կունիկով» ռազմանավի վրա զինվորներից մեկը կանգնած է եղել հրթիռը ուսին։



