Լուկակուն Եվրոպայի լիգայի ռեկորդ է սահմանել
SPORTՄիլանի «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն գերմանական «Բայերին» խփած գոլի շնորհիվ սահմանել է Եվրոպայի լիգայի ռեկորդ։ Բելգիացի ֆուտբոլիստն այս մրցաշարում գոլ է խփում 9-րդ խաղում անընդմեջ։ Դա ռեկորդային ցուցանիշ է նաեւ Եվրոպայի լիգայի իրավանախորդ ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության համար։
Հիշեցնենք, որ «Ինտերը» «Բայերին» հաղթել է 2։1 հաշվով եւ դուրս եկել կիսաեզրափակիչ։
«Ինտերը» նախորդ անգամ եվրագավաթային մրցաշարի կիսաեզրափակիչ հասել էր 2010-ին, երբ թիմը պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի ղեկավարությամբ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



