«Գազպրոմ Արմենիա»-ն տեղեկացնում է. Գազ չի լինելու
SOCIETY«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 11-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 18․00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Չարենցի փողոցի թիվ 56-ից մինչև 200 հասցեների, Շիրազի փողոցի առանձնատների և Նաիրյան 1-ին նրբանցքի թիվ 8 և 10 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Օգոստոսի 11-ին ժամը 09․00-ից մինչև օգոստոսի 12-ի ժամը 20․00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի գազասպառողների գազամատակարարումը:
Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



